Արհեստական բանականության զարգացմանը զուգընթաց հարց է առաջանում՝ արդյո՞ք մի օր այն ի վիճակի կլինի փոխարինել մարդկանց։ Այս թեման բազմաթիվ քննարկումների առարկա է դարձել, ոմանց վախեցնում են մարդկանց հնարավոր կրճատումներն աշխատավայրում, իսկ մյուսներն ԱԲ-ն դիտարկում են որպես մարդկային ունակություններն ուժեղացնող գործիք։
Արհեստական բանականության դերն աշխատավայրում
ԱԲ-ն արդեն զգալի դեր է խաղում մի շարք արդյունաբերություններում՝ ավտոմատացնելով այն առաջադրանքները, որոնք կատարվում էին մարդկանց կողմից։ Հաճախորդների սպասարկումից մինչև տվյալների վերլուծություն՝ արհեստական բանականությունն օգտագործվում է՝ բարելավելու արդյունավետությունը, նվազեցնելու ծախսերն ու օգնելու որոշումների ընդունման գործընթացում։ Այնուամենայնիվ, սա չի նշանակում որ ԱԲ-ն ամբողջովին փոխարինում է մարդկանց, շատ դեպքերում այն ուղղակի օգնում է մարդկանց՝ կատարելով կրկնվող, ավտոմատ առաջադրանքները։
Մեծ ընկերություններ, որոնք օգտագործում են արհեստական բանականություն
Արհեստական բանականությունն ակտիվորեն կիրառվում է համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների կողմից՝ բարձրացնելով արդյունավետությունն ու զարգացնելով ստեղծարարությունը։ Դրանցից է Apple ընկերությունը, որն առաջատար տեխնոլոգիական կազմակերպություն է աշխարհում։ Ընկերությունը կենտրոնանում է տեխնոլոգիայի մատակարարման վրա՝ մեծ շեշտ դնելով օգտատերերի դրական փորձի, գաղտնիության ու էկոհամակարգերի ինտեգրացիայի վրա։ 2024թ․ հունիսին ընկերությունը գործարկեց Apple Intelligence-ը՝ արհեստական բանականությամբ ծրագրային ապահովում, որը ներառում է ChatGPT-ն՝ ներկայացնելու անձնական օգնականի գործառույթը, որն ինտեգրվում է Siri-ի մեջ։
Tesla ընկերության՝ արհեստական բանականությամբ ուղղորդված ինքնակառավարման համակարգը մեկ այլ օրինակ է, թե ինչպես է արհեստական բանականությունը հեղափոխում արդյունաբերությունը։ Չնայած ինքնուրույն վարելու տեխնոլոգիան դեռ վաղ մշակման փուլում է, Tesla-ի նպատակն է նվազեցնել մարդկային սխալի միջոցով հարուցվող վթարների քանակը։ Այնուամենայնիվ, տեխնոլոգիան դեռևս պահանջում է մարդկային հսկողություն՝ ցույց տալով, որ արհեստական բանականությունն ու վարորդները պետք է աշխատեն միասին՝ ամենաապահով արդյունքներին հասնելու համար։
Իր գործունեության մեջ արհեստական բանականություն է սկսել կիրառել նաև Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերությունը։ Վերջերս ընկերությունն իր օգտատերերի շրջանակում անցկացրել է հարցում՝ փորձելով հասկանալ նրանց էմոցիաները իր պրոդուկտն օգտագործելիս։ Այնուհետև, հիմնվելով հավաքագրված տեղեկատվության վրա, արհեստական բանականությունը պատկերել է պրոդուկտների տուփերի դիզայնը։
Հայացք դեպի ապագա: Համագործակցություն ընդդեմ փոխարինման
Չնայած արհեստական բանականությունն ունի պոտենցիալ՝ ավտոմատացնելու որոշակի ռիսկեր, այն դժվար թե կարողանա փոխարինել մարդկանց։ Փոխարենը, ԱԲ-ը կարող է փոփոխել աշխատանքի բնույթը՝ կենտրոնանալով մարդկանց ու մեքենաների միջև համագործակցության վրա։ Արհեստական բանականությունը կարող է կատարել տվյալներով լի առաջադրանքներ՝ մարդկանց թույլ տալով կենտրոնանալ այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են ստեղծարարությունն ու բարդ խնդիրների լուծումը։ Ընդունելով այս փոխգործակցությունը՝ մենք կարող են բացահայտել նոր հնարավորություններ և համոզվել, որ արհեստական բանականությունը կարող է զարգացնել, բայց ոչ փոխարինել մարդկային գործոնն աշխատավայրում։