Բայց դրա համար պետք է անցնել չափազանց շատ դավաճանությունների միջով։
Երբևէ դու կհասկանաս, որ արտաքին փայլը ոչինչ է ներքին գեղեցկության համեմատությամբ։ Որովհետև այն, ինչ կա արտաքինում, մինչև առաջին անձրևն է… Իսկ ներսի եղածը միշտ է վառվում, թեկուզ այրված լինի մինչև հազիվ տեսանելի կայծերը։ Բայց բավական է շուրթերովդ մեղմորեն փչես, կրակն աստիճանաբար կբորբոքվի ու կջերմացնի քեզ։
Երբևէ դու կհասկանաս, որ շատ բանաձևեր ու աֆորիզմներ, որոնք դու լսել կամ կարդացել ես քեզ շրջապատող աշխարհում, դատարկ են, թեպետ գեղեցիկ, բայց սոսկ բառերի կույտ են։ Կարևոր են միայն այն ճշմարտությունները, որոնց դու ինքդ ես հասել։
Երբևէ դու կհասկանաս, որ բարությունը, նրբությունը, քնքշանքն ու հոգատարությունը ներքին ուժի դրսևորումներ են, այլ ոչ թե թուլություններ։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը