Օրական քանի՞ մանդարին կարելի է ուտել, և ինչո՞ւ է վնասակար դրանց չարաշահումը
Advertisement 1000 x 90

Օրական քանի՞ մանդարին կարելի է ուտել, և ինչո՞ւ է վնասակար դրանց չարաշահումը

Չափից շատ մանդարին ուտելը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել, այդ թվում՝ ալերգիկ ռեակցիաներ և որովայնի փքվածություն, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով սննդաբան Թամար Պրունցևային:

Մանդարին զգուշությամբ պետք է ուտեն նրանք, ովքեր տառապում են աղեստամոքսային տրակտի հիվանդություններով:

Մասնագետի խոսքով՝ մանդարինի անվտանգ քանակը օրական 4 հատն է: Ընդ որում, խորհուրդ չի տրվում ուտել սոված փորին: Դրանք կարելի է ուտել առավոտյան ուտելուց հետո և ցերեկը՝ մինչև երեկոյան ժամը 5-ը:

Խոսելով մանդարինի օգուտի մասին՝ փորձագետները նշում են, որ դրանք ամրապնդում են իմունիտետը, ինչպես նաև լավացնում տրամադրությունը:

Իր հերթին, սննդաբան Ելենա Սոլոմատինան նշել է, որ մանդարինը կարող է վնասակար լինել այդ մրգերի մշակման և պահպանման պատճառով: Նրա խոսքով՝ շատերը մշակում են մանդարինը հակասնկային միջոցներով, այդ պատճառով կեղևը կարող է վտանգ ներկայացնել առողջության համար:

med.news.am