Ռիհաննան թավշյա մարզակոշիկներ է առաջարկել ոչ մեծ բյուջե ունեցող մոդայամոլների համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ռիհաննան թավշյա մարզակոշիկներ է առաջարկել ոչ մեծ բյուջե ունեցող մոդայամոլների համար

Ամերիկացի երգչուհի Ռիհաննան, որն արդեն երկու տարի համագործակցում է Puma ընկերության հետ, թարմացրել է Fenty Creeper կոշիկի հավաքածուն: Այդ մասին տեղեկացնում է Harper’s Bazaar-ը:

Տուրք տալով այս տարեշրջանի նորաձևության միտումներին՝ մարզակոշիկներն ստեղծելիս դիզայներներն օգտագործել են առավել լայն տարածում ստացած գործվածքներից մեկը՝ թավիշը:

Կոշիկը ներկայացված է երեք գույնով՝ սև, մոխրագույն և մուգ կարմիր: Այն արդեն հայտնվել է վաճառքում, մեկ զույգի գինը 150 դոլար է:

rihanna-releases-fenty-x-puma-trainer

Ռիհաննան 2014 թվականից զբաղեցնում է Puma-ի կրեատիվ տնօրենի պաշտոնը: Այս ժամանակաշրջանում բրենդի հետ միասին նա թողարկել է կոշիկի մի քանի մոդելներ: Նորույթներից մեկը Fur Slide by Fenty մորթե հողաթափերն են:

Puma ընկերությունը 1948 թվականին Գերմանիայում հիմնադրվել է Ռուդոլֆ Դասլերի և եղբոր՝ Adidas մակնիշի հիմնադիր Ադոլֆ Դասլերի կողմից: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Գերմանիայի Հերցոգենաուրահում: