COS-ը վերադարձել է Նյու Յորքի Նորաձեւության շաբաթ՝ ներկայացնելով իր աշուն/ձմեռ 2024 հավաքածուն COS ATELIER-ի հետ։ Նրբագեղությունը համադրելով ժամանակակից դիզայնի հետ՝ հավաքածուն ցույց է տալիս COS-ի նվիրվածությունը արհեստագործությանը:
Համարձակ ու սեքսուալ շոուն տեղի է ունեցել Բրուքլինի նավատորմի տարածքում:
Հավաքածուն արված էր սեւ, մոխրագույն եւ կապույտ գունային գամմայով, եւ ամբողջությամբ կենտրոնացած էր բարձրորակ նյութերի, տպավորիչ ձեւերի եւ դասական ուրվանկարների վրա:
Այս սեզոնին նախապատվությունը տրվել էր կոշտ եւ փափուկ գործվածքների համադրություններին՝ թափանցիկ նյութերը՝ ծանր կաշվի, իսկ փափուկ թավիշը՝ մետաղի հետ:
Հավաքածուն վերադարձրեց հանգիստ շքեղության զգացումը՝ մոնոխրոմային տեսքի եւ դասական դիզայնի միջոցով: