Տխրահռչակ Մոնիկա Լեւինսկին, ով հայտնի է դարձել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ կասկածելի սիրավեպով, դարձել է Reformation արշավի դեմքը, որի նպատակն է ստիպել կանանց «իրենց ձայնն օգտագործել» ընտրություններում։
Սպիտակ տան 50-ամյա նախկին աշխատակիցը եւ Reformation-ը միավորվել են vote.org-ի հետ՝ խրախուսելու կանանց քվեարկել ոճային ձեւով:
«Ref կինը հզոր կին է, ով օգտագործում է իր ձայնը»,-ասել է Լեւինսկին բրենդի՝ «You’ve Got the Power» արշավի մամուլի հաղորդագրության մեջ:
Լուսանկարների շարքում Լեւինսկին ցուցադրում է ապրանքանիշի հանդերձանքները։ Բրենդը, նույնիսկ, նրա պատվին իր պայուսակներից մեկն անվանել է «Մոնիկա», որն արժե 448 դոլար:
«Ամեն ինչ բավական պարզ է. սա մեր ձայնի օգտագործումն է՝ լսելի լինելու համար, եւ սա ժողովրդավարության ամենորոշիչ եւ հզոր կողմն է»,-խոսելով արշավի մասին՝ ասել է նա:
Գրողն ու պրոդյուսերը, ով աշխատել է Բիլ Քլինթոնի օրոք՝ 1990-ականներին, եւ հայտնի է դարձել նախկին նախագահի հետ իր սիրավեպով, անշուշտ գիտի մի երկու բան իր ձայնն օգտագործելու մասին: 2021 թվականին նա դարձել է HBO Max-ի «15 րոպե ամոթ» վավերագրական ֆիլմի համապրոդյուսերը։
Լեւինսկին նաեւ պրոդյուսեր է եղել «Իմպիչմենտ. ամերիկյան հանցագործության պատմություն» սերիալում, որը փաստագրել է նրա հարաբերությունները Քլինթոնի հետ եւ դրա հետեւանքով իմպիչմենտի սկանդալը: