Նորաձևության միտումները գալիք սեզոնի համար
Advertisement 1000 x 90

Նորաձևության միտումները գալիք սեզոնի համար

Նախասեզոնային առաջարկների նկատմամբ մեծ ուշադրությունը, որոնք երբեմն անվանում են «կրուիզ» կամ «առողջարանային» հավաքածուներ, ապրանքանիշերին ևս մեկ հնարավորություն են տալիս կամ ընդլայնել իրենց տեսլականը, կամ առաջարկել անցումային տեսականի։

Պատրաստի հագուստից մինչև աքսեսուարներ և կոշիկներ՝ սրանք ապրանքանիշի հիմնական հնարավորություններն են՝ ներկայացնելու բոլորովին նոր թեմատիկ մոտեցումներ և ոճային կոդեր: Հետևաբար, նախասեզոնային հավաքածուները կարելի է համարել որպես ընդլայնված կապսուլա։

Hypebeast-ը ներկայացնում է 2024 թվականի նախաաշնանային սեզոնի որոշ կարևոր իրադարձություններ՝ հետևելու համար, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել հաջորդ տարի:

Louis Vuitton

Անցյալ ամսվա վերջին Ֆարել Ուիլյամսը «Louis Vuitton»-ը բերեց Հոնկոնգ՝ ցուցադրելու տղամարդկանց հագուստի իր «Pre-Fall 2024» հավաքածուն:

«Մեր ընտրած նախատիպերը նման էին նավաստու և ևս մեկ նախատիպ՝ հանգստի ժամանակ։ Այստեղ շատ են ծաղկային ոգեշնչումները, միախառնումը էկզոտիկ գունային լուծումների մեջ, գույների հետաքրքիր համադրությունները», – պատմել է Ուիլյամսը Hypebeast-ին։

Ուիլյամսը անծանոթ չէ վառ գույներ օգտագործելու սրվեստին Damier-ի նման ավանդական նախշերն ընդգծելու համար, որոնք կարելի է տեսնել ամպային սանդալների և Keepall պայուսակների վրա։

Helmut Lang

Փիթեր Դոն շարունակում է նյույորքյան «Helmut Lang» ապրանքանիշի վերածնունդը՝ որպես դրա կրեատիվ տնօրեն։ Pre-Fall 2024 հավաքածուի համար նա կենտրոնանում է առօրյա քաղաքային կյանքի համար նախատեսված հարմարավետ հագուստի վրա:

Այս անգամ նա հատուկ ուշադրություն է դարձնում կտրվածքին, որը կարելի է տեսնել կտրված բլեյզերներում, թեթևակի կրեմագույն կոստյումներում և շքեղ վերարկուներում։

Հավաքածուն համալրվում է ամենօրյա տրիկոտաժով՝ առանձին ուսադիրներով, կայծակաճարմանդներով (ցեպ), որոնք համատեղում են տեխնիկական և դասական ոճերը, բարձր գոտկատեղով տաբատներով և դասական բրդյա տաբատներով:

Off-White

Իբ Կամարայի հաջողությունը «Off-White»-ում արդյունք էր բազմակողմանի ստեղծագործողի պատրաստակամության՝ կիսվելու իր սեփական տեսլականով՝ միաժամանակ հարգելով Վիրջիլ Աբլոյի ժառանգությունը։ «Pre-Fall 2024» ապրանքանիշի հավաքածուում Կամարան առաջարկում է քննարկում անցյալի և ապագայի միջև:

Ժամանակակից փողոցային հագուստի վրա կենտրոնացած հավաքածուն միավորում է բազմաթիվ ոճեր: Հատկապես ուշադրություն է գրավում ռազմական ոճի կոստյումներով, որոնք համալրվել են այնպիսի մանրամասներով, ինչպիսիք են մորթյա զարդանախշերով օձիքները, նորաձև գլխարկները, բարակ գծավոր համազգեստները, ատլասե համալսարանական բաճկոնները, ծաղկային պրինտով զգեստները:

Ժամանակակից փողոցային հագուստի վրա կենտրոնացած հավաքածուն միավորում է բազմաթիվ ոճեր: Հավաքածում ընդգրրկվել են ռազմական ոճի կոստյումներ, որոնք համալրվել են այնպիսի մանրամասներով, ինչպիսիք են մորթյա օձիքները, նորաձև գլխարկները, բարակ գծավոր համազգեստները, ատլասե համալսարանական բաճկոնները, ծաղկային պրինտով զգեստները:

Givenchy

2024 թվականի հունվարի 1-ին Մեթյու Մ. Ուիլյամսի՝ Givenchy-ից հեռանալու մասին հայտարարությամբ, «Pre-Fall 2024» հավաքածուն կդառնա դիզայների վերջին հավաքածուն շքեղ ֆրանսիական տան համար:

Հավաքածուն առաջարկում է դասական ոճի կոդերի քվինտենցիա, ինչպես նաև ցույց է տալիս, թե ինչպես կարող եք թարմացնել ուրվագծերը: Հնարավոր է գտնել կոստյումներ սուր կտրվածքներով/ համամասնություններով, բաճկոններ և շատ ավելին, որոնք շքեղության զգացողություն են հաղորդում:

Diesel

Քանի որ մենք բոլորս գիտենք, որ Diesel-ը սիրում է դենիմ (ջինս), ապրանքանիշի խնդիրն է պահպանել իր ուրույն գեղագիտությունը և հնարամիտությունը: Բայց քանի որ Գլեն Մարթենսը ջինսե հագուստի գործող չեմպիոնն է, բելգիացի դիզայների համար առաջադրանքը այնքան էլ դժվար չէ:

Այս նախասեզոնային հավաքածուում Մարտենսը ստեղծել է ոճերի սեքսուալ խառնուրդ: Զգեստապահարանը հիմնված է բազմաշերտ, կիպ ուրվագծերի, մեծ չափսերի և կտրված դետալների վրա։

The Row

Մերի Քեյթի և Էշլի Օլսենի «The Row» ապրանքանիշի առանձնահատկություններից մեկը նրա հանգիստ մոտեցումն է, որը պահպանում է հավերժական շքեղության հստակ ընկալումը:

Պարզ կոստյումներից և թափվող տունիկաներից մինչև անձրևային պոնչոներ՝ կենտրոնական գրպանով, հավաքածուի որոշ մոդելներ առանձնանում են չափազանց մեծ ուրվագծերով, որոնք անփույթ տեսք չունեն։

Այսպիսով, թեև զգեստապահարանն ուներ պատահական գեղագիտություն՝ շնորհիվ կտրվածքի և համամասնությունների համադրության, այն դեռևս պահպանում է իր շքեղ կերպարը։

style.news.am