90 տարեկան հասակում վախճանվել Է ամերիկացի հետազոտող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Ռոբերտ Մեսսին: Այդ մասին դեկտեմբերի 2-ին հայտնել Է Associated Press գործակալությունը:
Պատմաբանի ազգականների խոսքով՝ նա տառապում Էր Ալցհեյմերի հիվանդությունից: Մեսսին մահացել Է Նյու Յորքի նահանգի Էրվինգտոն քաղաքի իր տանը:
Ինչպես նշում Է գործակալությունը, Մեսսիին ճանաչում բերեց 1967 թվականին լույս տեսած «Նիկոլայը եւ Ալեքսանդրան» գիրքը Ռուսաստանի Նիկոլայ Երկրորդ կասրի մասին: Այն ավելի ուշ Էկրանավորվեց: Մեսսին 1981 թվականին Պուլիտցերյան մրցանակի արժանացավ լավագույն կենսագրության համար: Խոսքը վերաբերում Է Ռուսաստանի Պյոտր Առաջին կայսրի մասին գրքին: Դրա մոտիվներով ավելի ուշ սերիալ նկարահանվեց: Այն ստացավ Emmy-ի երեք պարգեւ: Մեսսին նաեւ «Եկատերինա Մեծը» նշանավոր գրքի հեղինակն Է: Մեսսին ծնվել Է 1929 թվականին Քենտուկիի նահանգի Լեքսինգտոն քաղաքում: Նա ամերիկյան եւ եվրոպական պատմություն Է ուսանել Ելի եւ Օքսֆորդի համալսարաններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: