Ամանորյա փոքրիկ լուսադիոդային շղթաները կարող են էպիլեպսիայի նոպա առաջացնել անգամ համեմատաբար առողջ մարդկանց մոտ, ինչպես հավաստիացնում է նյարդաբան Վասիլի Գեներալովը։
Մասնագետի խոսքով՝ դիոդային լամպերի չափից ավելի վառ լույսը և առկայծող ռեժիմը կարող են առաջ բերել նյարդային խանգարում։ Մասնագետներին նման առկայծման ազդեցությունը հայտնի է որպես ռիթմիկ լուսային խթանում. այն գործոններից մեկն է, որն առաջ է բերում էպիլեպսիա այսպես կոչված ֆոտոզգայուն մարդկանց մոտ։
Նյարդաբանը նշել է, որ լուսադիոդային շղթաները չպետք է վառվեն լիակատար մթության մեջ, առավել ևս՝ առկայծող ռեժիմով, չէ՞ որ հենց այդ պայմաններում է ուժեղանում դրանց անցանկալի ազդեցությունը։ Նաև պետք է, որ երեխաները և դեռահասները երկար ժամանակ չգտնվեն դրանց կողքին։
«Վառ լույսից անհարմարավետության դեպքում պետք է շրջվել դրանցից կամ փակել աչքերը ձեռքով։ Եթե պարզապես կկոցես աչքերդ, դա չի փրկի, պետք է փակել աչքերն ինչ-որ ամուր բանով, որպեսզի կանգնեցվի լուսային հոսքը։ Ավելի լավ է հեռանալ այն տեղից, որտեղ լուսյը կարող է նման ազդեցություն առաջացնել»,- խորհուրդ է տվել մասնագետը նրանց, ովքեր զգայուն են լույսի հանդեպ։