Գեղարարական միջոցներ, որոնց վրա չարժե գումար ծախսել
Advertisement 1000 x 90

Գեղարարական միջոցներ, որոնց վրա չարժե գումար ծախսել

Ոչ օգտակար 8 կոսմետիկ միջոցների ցանկը

Գեղեցիկ փաթեթավորումն ու խոստումնալից գովազդը հենց այն երկու գործոններն են, որոնց շնորհիվ կանայք այնքան շատ են գնում այնպիսի կոսմետիկ միջոցներ, որոնք կարող են իրենց հիասթափեցնել: Ցավոք, ոչ բոլոր միջոցներն են օգտագործելուց հետո տալիս սպասված արդյունքը:

Ծանոթացեք ստորև բերվող կոսմետիկ ապրանքներին, որոնք չարժե գնել, քանի որ իզուր ծախսված գումարի ու անհասկանալիության զգացողությունները երաշխավորված են քեզ համար: Ինչո՞ւ գումար վատնել անպետք կոսմետիկայի վրա, եթե դրա փոխարեն կարելի է կիրառել փորձված միջոց:

Ամենաանպետք կոսմետիկ միջոցները

  1. Մազերի ճյուղավորումն ու ծայրերի կոտրտվածությունը, իհարկե, տհաճ զգացողություններ են, բայց նույնքան տհաճ է գիտակցել, որ դրա դեմ պայքարելու միակ մեթոդը մազերը կտրելն է: Ոչ շիճուկները, ոչ ճյուղավորված մազերի համար յուղերը, ոչ էլ հրաշագործ միջոցների որևէ այլ տարբերակ չեն լուծում այս խնդիրը:
  2. Ցելյուլիտին հաղթել, եթե կանոնավոր կերպով սպորտով զբաղվես ու ճիշտ սնվես:

Հակացելյուլիտային քսուքն առասպել է: Այն ունակ է փափկեցնել մաշկը, բայց տհաճ ցելյուլիտային կեղևից քեզ չի ազատի:

  1. Տոնիկը, որը դու օգտագործում ես լվացվելուց հետո, շատ հազվադեպ է արժանի ապրանք լինում:

Այն խելամտորեն ընտրիր: Մաշկը լվանալու շատ միջոցներ կեղտն առանց մնացորդների են հեռացնում: Տոնիկը պետք է միայն pH-հավասարակաշռությունը վերականգնելու համար: Այս գործառույթը հաջողությամբ կիրականացնի ցերեկային քսուքը, և շատ դեպքերում տոնիկն ավելորդ բան է:

  1. Լոգանքի գելը շատ ուժեղ չորացնում է մաշկը, խաթարում նրա պաշտպանական շերտը: Ավելի լավ է՝ օգտագործիր խոնավեցնող օճառ: Այն ավելի էժան է ու այդքան վտանգավոր չէ:
  2. Ո՞րն է ձեռքերի քսուքի, ոտքերի քսուքի ու ողջ մարմնի համար նախատեսված լոսյոնի միջև եղած տարբերությունը: Ճիշտ է, ոչ մի տարբերություն էլ չկա: Մաշկի խնամքի համար հարմար կլինի մեկ լավ միջոց, և այն կարելի է օգտագործել տարբեր նպատակների համար:
  3. Մարմնի համար սկրաբն ավելի լավ է պատրաստել տնային պայմաններում բնական մթերքներից: Հիանալի միջոց է սուրճի սկրաբը:

Մեղրը, աղն ու ձիթայուղը լավ բաղադրատոմս են՝ որպես մաքրող սկրաբ: Լրացուցիչ արտադրանք գնելու իմաստ չկա, քանի որ դու հեշտությամբ տանը կարող ես սկրաբ պատրաստել:

  1. Շուրթերի բալզամն իր բաղադրության մեջ շատ հաճախ սպիրտ է պարունակում, որ քո շուրթերը չորանան, ու կրկին ցանկություն առաջանա օգտագործել բալզամը: Որպես շուրթերի բալզամ` օգտագործիր մեղր, ձիթայուղ կամ կոկոսի յուղ: Այդպես շուրթերի մաշկը կլինի փափուկ ու թավշյա: Զերծ մնա ևս մեկ բալզամ գնելու գայթակղությունից:
  2. Թեփի դեմ շամպունն աշխատում է միայն այն ժամանակ, քանի դեռ դու դրանից օգտվում ես: Թեփը միայն կոսմետիկ խնդիր չէ: Դա հիվանդություն է, որը պետք է բուժել: Շամպունը կարող է միայն ժամանակավորապես չեզոքացնել դրա նշանները: Եթե դու այդպիսի խնդիր ունես, ավելի լավ է` դիմես բժշկի ու գումար չծախսես թեփի դեմ շամպուններ գնելու համար:

Կոսմետիկ միջոցների ընտրությանը ռացիոնալ վերաբերմունք ցուցաբերիր, և այդ ժամանակ դու ոչ միայն գումար կխնայես, այլև կնկատես, թե որքան լավն է դարձել քո արտաքին տեսքը: Էֆեկտիվ, իսկապես օգտակար կոսմետիկ միջոցներ օգտագործելը գերազանց արդյունքի երաշխիքն է:

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը