Ինչո՞ւ նորածիններին չի կարելի կերակրել կաթով, յոգուրտով և սպիտակաձավարի շիլայով
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ նորածիններին չի կարելի կերակրել կաթով, յոգուրտով և սպիտակաձավարի շիլայով

Նորածնի համար լավագույն սնունդը մոր կրծքի կաթն է:

Սակայն եթե մայրն ինչ-ինչ պատճառներով չի կարող կերակրել երեխային, ապա չի կարելի կրծքի կաթը փոխարինել կովի կաթով կամ յոգուրտով, սպիտակաձավարի շիլայով եւ այլ մթերքներով: Այս մասին հայտնել է մանկաբույժ, «Մայրերի խորհուրդ» հասարակական շարժման ղեկավար Տատյանա Բուցկայան:

Չոր կաթ

«Երեխային կերակրելու համար չոր կաթի օգտագործումը հաջողությամբ չի պսակվում: Եթե կնոջ մոտ կրծքի կաթ չկա, ապա պետք է դիմել մանկաբույժին, որպեսզի ընտրվի երեխայի համար օպտիմալ տարբերակ: Կաթնային չոր խառնուրդը եւս հարմար չէ: Այդ նյութերի ավելցուկը հանգեցնում է օրգանիզմում ջրային-աղային բալանսի խախտմանը, այսինքն՝ սկսվում է ջրազրկում: Այդպիսով, այդ ամենը հանգեցնում է երիկամային անբավարարության»,- ասել է Բուցկայան:

Կովի եւ այծի կաթ

Կովի եւ այծի կաթը հայտնի ալերգեններ են, եւ դրանք երեխայի սննդակարգում ներառելը կարելի է մեկ տարուց ոչ շուտ:

Յոգուրտ եւ կեֆիր

Այս երկու մթերքները, մանկաբույժի խոսքով, խստիվ արգելվում են նորածիններին: Բացի այդ, դրանցում պարունվում են սպիրտ եւ շատ հանքային աղեր:

Սպիտակաձավարի շիլա

Նորածնի համար սպիտակաձավարի շիլայի գլխավոր վտանգը սննդի նկատմամբ անհանդուրժողականությունն է: Դրա ամենավտանգավոր բաղադրիչը գլյուտենն է: Մինչեւ 6 ամսական երեխաներին սպիտակաձավարի շիլա տալը կտրականապես արգելվում է:

news.am