Բնական միջավայրում մարդու կյանքի տևողությունը 38 տարի է: Նման եզրահանգման են եկել Ավստրալիայի ազգային գիտական գործակալության գիտնականները, հաղորդում է Scientific Reports-ը:
Գիտնականները մշակել են «ժամացույցի» գենետիկական մոդել, որը կարող է գնահատել տարբեր ողնաշարավորների առավելագույն կյանքի տևողությունը՝ և կենդանի տեսակներինը, և վերացած տեսակներինը:
Հետազոտողները վերլուծել են ավելի քան 250 կենդանատեսակների՝ հայտնի կյանքի տևողությամբ՝ հայտնաբերելու 42 գեն, որոնք կարող են օգնել հետազոտողներին որոշելու այլ տեսակների կյանքի տևողությունը:
Այսպիսով, մասնագետները պարզել են, որ գրենլանդական կետը կարող է ապրել մինչև 268 տարի՝ գրեթե 60 տարի ավելին, քան նախկինում կարծում էին:
Օգտագործելով մարդու գենոմը՝ գիտնականները պարզել են, որ մարդիկ ունեն բնական կյանքի ընդամենը 38 տարի: Մարդն իր երկար կյանքի համար պարտական է գիտության և բժշկության զարգացմանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը