Չին-ամերիկացի դերասան Ջեկի Չանը զոհվելուց Է փրկվել, երբ հնարք Էր կատարում «Ավանգարդ» մարտաֆիլմի նկարահանումների ժամանակ: Այդ մասին հայտնել Է The Star online-ը:
Դրվագի վրա աշխատելիս, որը նկարահանում Էին ծովում, դերասանը հայտնվել Է ծուղակում քարերի տակ եւ քիչ Է մնացել խեղդվի: Պեկինում կայացած մամուլի ասուլիսում Ջեկի Չանը պատմել Է, որ խիստ վախեցել Է, բայց իրեն հանգիստ Է պահել եւ խուճապի չի մատնվել:
Այդ ժամանակ նկարահանող խումբն օպերատիվ արձագանքել Է եւ դերասանին դուրս հանել ջրից: Հետո Չանը որոշ ժամանակ հանգստացրել Է կինոնկարի ռեժիսորին, որը վախեցել Է վատթարագույնից: Մարտաֆիլմն Էկրան կբարձրանա 2020 թվականի հունվարին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: