Երեխաների մոտ աուտիզմի զարգացման պատճառներից մեկը կարող է լինել հոր սերմնահեղուկում մուտացիան՝ պարզել են Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները:
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ աուտիզմի զարգացման ռիսկը կարող է կապված լինել հոր տարիքի հետ բեղմնավորման պահին:
Գիտնականները վերլուծել են 8 հայրերի սերմնահեղուկները, որոնց երեխաները ծնվել են աուտիզմով: Մինչեւ 15 տոկոս բջիջներն ունեցել են մուտացիա: Հայրական քրոմոսոմում այդ մուտացիաները ժառանգական չեն եւ որեւէ կերպ չեն ազդում հոր առողջության վրա, սակայն կարող են արտահայտվել երեխայի ԴՆԹ-ում: Գիտնականների կարծիքով՝ այդ մուտացիաները պատասխանատու են երեխաների մոտ աուտիզմի 10-30 տոկոս դեպքերի համար:
Ինչպես նաեւ գիտնականները նշում են, որ աուտիզմով երեխայի ծնվելու ռիսկը մեծանում է կախված հոր տարիքից, քանի որ հայտնի է, որ մուտացիաների քանակն ու դրանց արտահայտման հավանականությունը մեծանում են տարիքի հետ: