Այն մասին, թե ինչն է օգնում հետեւել դեմքին, Usmagazine-ին տված հարցազրույցում պատմել է Քիմ Քարդաշյանը։ Պարզվում է՝ իր քրոջ՝ 40-ամյա Քորթնիի հետ ռեալիթի-շոուի աստղը պարբերաբար հատուկ դիմակ է օգտագործում։ Սա իհարկե, բացի ճիշտ սնունդից եւ ջրի հավասարակշռությունից, որը նույնպես բարենպաստ ազդեցություն ունի մաշկի համար։
«Կտորային դիմակները լավ խոնավացնում եւ հանգստացնում են, կավե դիմակները լավ հարթում են կնճիռները, բայց այս ամենը այն չէ, ինչ մենք կցանկանայինք»,- պարզաբանել է Քիմը:
Եվ ահա Քարդաշյանը սկսել է օգտագործել կորեական կոսմետիկա, ավելի ճիշտ՝ լիֆտինգային էֆեկտով դիմակը։ «Բաղադրության մեջ լոտոսի ծաղիկներն են։ Ֆանտաստիկ, բայց աչքերի տակ շրջաններն անհետացել են, պիգմենտային բծերը գրեթե չեն երեւում, դեմքը վերափոխվել է,- կիսվել է Քիմ Քարդաշյանն իր տպավորությամբ։ – Հենց արթնանում ենք, անմիջապես դնում ենք այդ դիմակը։ Արդյունքն ինձ զարմացրեց ու ուրախացրեց»: