Լազերային էպիլյացիա․ Անվտանգությունը, արդյունավետությունը և այն ամենը, ինչ կուզեիք իմանալ այս պրոցեդուրայի մասին
Advertisement 1000 x 90

Լազերային էպիլյացիա․ Անվտանգությունը, արդյունավետությունը և այն ամենը, ինչ կուզեիք իմանալ այս պրոցեդուրայի մասին

Մարմնից անցանկալի մազերի հեռացման խնդիրն այսօր արդիական է, ինչպես երբևէ։ Չէ՞ որ շուտով ամանորյա տոներ են։ Ժամանակակից կանանց և տղամարդկանց այսօր հասանելի են մազերի հեռացման շատ մեթոդներ՝ հին ու բարի, թեև տրավմավտանգավոր վոսկային էպիլյացիայից մինչև գերժամանակակից էպիլյացիան՝ ալեքսանդրիտային լազերի օգտագործմամբ։

Լազերային էպիլյացիան աշխարհում օգտագործվում է արդեն ոչ մեկ տասնամյակ, սակայն նույնիսկ այսօր անցանկալի մազերից ազատվել ցանկացող ոչ բոլոր մարդիկ են բավարար տեղեկացված դրա մասին։ Պարզելու համար, թե ինչ է իրենից ներկայացնում էպիլյացիայի այս մեթոդը, NEWS.am Medicine-ի թղթակիցը դիմեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի մաշկաբան Հրանուշ Գևորգյանին։

Այսպես, ի՞նչ է իրենից ներկայացնում լազերային էպիլյացիան, ո՞րն է դրա աշխատանքի սկզբունքը։ Որքանո՞վ է անվտանգ այդ պրոցեդուրան՝ համեմատած անցանկալի մազերի հեռացման այլ մեթոդների հետ։

Ի՞նչ է լազերային էպիլյացիան

Լազերային էպիլյացիան, ինչպես բացատրեց մասնագետը, արմատական մազահեռացման մեթոդ է․ լազերային ճառագայթման ազդեցությամբ մազերի ֆոլիկուլները քայքայվում են, և դրանցից այլևս մազեր չեն աճում։

Էպիլյացիան կատարվում է հատուկ սարքի միջոցով․ «Աստղիկ» ԲԿ-ում, մասնավորապես, օգտագործում են ամերիկյան FDA-ի կողմից հավանության արժանացած GentleLaser Pro-U սարքը, որի արտադրողը հայտնի Candela-ն է։

Որքանո՞վ է արդյունավետ լազերային էպիլյացիան

Ի տարբերություն էպիլյացիայի շատ այլ տեսակների, լազերային էպիլյացիան կարող է ընդամենը մի քանի պրոցեդուրայի ընթացքում ազատել ձեզ անցանկալի մազերից՝ եթե ոչ ընդմիշտ, ապա գոնե շատ երկար ժամանակով։

Մազային ֆոլիկուլների մեծ մասը (մոտ 80-90%) գտնվում է քնած վիճակում և միայն 10-20%-ն է ակտիվ աճում։ Հենց այդ պատճառով էլ մազերի մեծ մասից ազատվելու համար անհրաժեշտ է էպիլյացիայի պրոցեդուրաների շարք՝ 6-8 շաբաթ ընդհատումներով (40-60 օրը մեկ)։ Այստեղ ամեն ինչ կախված է լազերով մշակման գոտուց և օրգանիզմի անհատական առանձնահատկություններից։ Մեծ մասամբ բավական է լինում մոտ 6-10 պրոցեդուրան, որպեսզի մշակվող գոտում դադարեն նոր մազեր աճել։

Յուրաքանչյուր պրոցեդուրան, ինչպես նշեց մասնագետը, տևում է ընդամենը մի քանի րոպե, և պացիենտը տուն է վերադառնում առանց ավելորդ մազերի։

Անվտա՞նգ է արդյոք լազերային էպիլյացիան

«Աստղիկ» ԲԿ-ում օգտագործվող GentleLaser Pro-U-ի լազերային ճառագայթները ներթափանցում են 755 նմ խորությամբ և երբեք ոչ ավելի խորը, այդ պատճառով դրանք ազդում են միայն մազային ֆոլիկուլների վրա և չեն վնասում մարմնի այլ հյուսվածքները։ Ի հեճուկս տարածված առասպելների՝ լազերային ճառագայթները պարզապես չեն կարող «հասնել» ներքին օրգաններին, որպեսզի դրանց որևէ վնաս հասցնեն, հենց այդ պատճառով էլ լազերային էպիլյացիան համարվում է ամենաանվտանգներից մեկը։

Բացի այդ, GentleLaser Pro-U սարքում օգտագործվում է սառեցման հատուկ համակարգ, որի շնորհիվ մաշկը չի գերտաքանում, այրվածքներ և այլ խնդիրներ չեն լինում։ Ցավի զգացողությունները պրոցեդուրայի ժամանակ նույնպես թույլ են, ինչպես նշեց մասնագետը։ Որևէ գել պրոցեդուրայի ևս ժամանակ չի օգտագործվում, այդ պատճառով վարակների վտանգը զրոյի է հավասարվում։

Ի տարբերություն էպիլյացիայի այլ մեթոդների՝ լազերային էպիլյացիան կարող է կատարել միայն որակավորված բժիշկը, ինչը պրոցեդուրան էլ ավելի անվտանգ է դարձնում։

Կա՞ն արդյոք հակացուցումներ լազերային էպիլյացիայի համար

Հրանուշ Գևորգյանը նշեց, որ լազերային էպիլյացիայի համար հակացուցում կարող են լինել բարձր ջերմությունը, վիրուսային հիվանդությունները (օրինակ՝ հերպեսը)՝ սուր փուլում, էպիլեպսիան, ինչպես նաև որոշ քաղցկեղային և իմունային հիվանդությունները։

Հարաբերական հակացուցում կարող է լինել նաև լույսի հանդեպ մաշկի զգայունությունը բարձրացնող դեղորայքի ընդունումը։ Եթե ձեզ նշանակել են այդպիսի դեղամիջոցներ, էպիլյացիան ավելի լավ է անել դրանցով բուժումն ավարտելուց որոշ ժամանակ անց։

ևս մեկ հակացուցում է արևայրուքը, նշեց մասնագետը։ Լազերային էպիլյացիան խորհուրդ է տրվում անել նախատեսված արևայրուքից երկու շաբաթ առաջ, կամ դրանից մի քանի շաբաթ հետո։

Բաց գույնի մազերի լազերային էպիլյացիա անել նույնպես խորհուրդ չի տրվում։ Բանն այն է, որ ինչքան մուգ և հաստ են մազերը, այնքան դրանց մեջ ավելի մելանին պիգմենտ կա և այնքան ավելի լավ է այն տաքանում ու ավելի արդյունավետ է լինում լազերային էպիլյացիան։ Բաց գույնի մազերի դեպքում ցանկալի արդյունքի հասնել չի հաջողվում։

Ավելի մանրամասն՝ med.news.am