Որ սննդամթերքները կարող են քաղցկեղ և սրտի հիվանդություններ առաջացնել․ սրտաբան
Advertisement 1000 x 90

Որ սննդամթերքները կարող են քաղցկեղ և սրտի հիվանդություններ առաջացնել․ սրտաբան

Քաղցկեղի և սրտի հիվանդությունների պրոֆիլակտիկայի համար անհրաժեշտ է սննդակարգում կրճատել շաքար պարունակող մթերքների քանակը, ինչպես վստահեցնում է հայտնի սրտաբան Ջամալ Շաաբանը (Եգիպտոս)։

Քաղցրը, մասնագետի խոսքերով, վտանգավոր է առաջին հերթին այն պատճառով, որ հանգեցնում է ավելորդ քաշի, իսկ ճարպային բջիջները շատ ակտիվ են և ուղիղ կապ ունեն քաղցկեղի առաջացման հետ։ Բացի այդ, նրանց մոտ, ովքեր շատ շաքար են ուտում, բարձրանում է կորոնար զարկերակների խցանման հավանականությունը։

«Քաղցկեղային բջիջները շաքարի հանդեպ բարձր «ախորժակ» ունեն, ինչպես նաև ստեղծում են բորբոքային վիճակներ, որոնք կարող են հանգեցնել սրտի աշխատանքի խափանումների»,- ասել է Շաաբանը։

Սրտաբանի խոսքերով՝ անհրաժեշտ է սննդակարգում կրճատել թխվածքաբլիթների, խմորեղենի և շատ շաքար ու ռաֆինացված աշխաջրեր պարունակող աղանդերների քանակը։ Ինչպես նաև ցանկալի չէ օգտագործել օշարակի մեջ պահածոյացված մրգեր, չրեր և ճարպի ցածր քանակությամբ սննդամթերքներ, քանի որ դրանց մեջ հաճախ քաղցրացնող նյութեր են պարունակվում։

Քաղցր ոչ ալկոհոլային ըմպելիքները և արտադրված հյութերը նույնպես վտանգավոր են, զգուշացնում է մասնագետը։

«Միշտ աշխատեք ջուր խմել ոչ ալկոհոլային ըմպելիքների և հյութերի փոխարեն, և սուրճի կամ թեյի մեջ շաքար մի ավելացրեք»,- ասել է նա։

med.news.am