Հայտնի երգիչ Ալեքսեյ Չումակովը որոշել է բացատրել իր հիթերից մեկի՝ «Песня о любви» («Երգ սիրո մասին») ծագումը, որի պատճառով հետեւորդների մոտ բազմաթիվ հարցեր են առաջացել։
«Ինձ հաճախ են գրում, որ ես այս երգը գողացել եմ հայ երգչից… Ինչպես նաեւ, որ գողացել եմ վրացի երգչից… Առանձնակի տեղեկացվածները գրում են, որ ես այն գողացել եմ իսպանացի երգչից… Գրում են կոպիտ, օրինակ՝ այսպես. «Ինչպե՞ս ես համարձակվել, մենք հիասթափվել ենք»։ Թանկագիններս, նրանք, ովքեր շտապում են հիասթափվել. սա ոչ հայ, ոչ էլ նույնիսկ վրացի երգչի երգը չէ։ Սա հիասքանչ Ալեխանդրո Սանսի՝ հոյակապ երաժիշտի երգն է։ Համաշխարհային մեծ աստղի ու Իսպանիայում ապրող վարպետի։ Երգը 1997թ.-ին է թողարկվել, «Գրեմմի» ստացել»,- գրել է նա։
Պարզվում է՝ «Երգ սիրո մասին»-ի վերաբերյալ պայմանագիր է կքնվել, եւ արտիստն այն կատարելու լիարժեք իրավունք ունի։ «Ալեխանդրոն, ինչպես եւ նրա ներկայացուցիչները տեղյակ են ամենից»,- կատակել է արտիստը։
Ի դեպ, Ալեխանդրո Սանսի հիթի հայկական տարբերակը երգիչ Հայկովի cover-ն է, որը եւս չի թաքցնում երգի ծագումը։