Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համար երեք ամիս կպահանջվի. համաճարակաբան
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համար երեք ամիս կպահանջվի. համաճարակաբան

Չինացի գիտնականները կարող են նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակել երեք ամսվա ընթացքում: Հունվարի 30-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է չինացի համաճարակաբան Լի Լանցզյուանը:

«Մեզ հաջողվել Է անջատել վիրուսի հինգ մանրԷահիմքեր, դրանցից երկուսը կիրառելի են պատվաստանյութի ստեղծման համար,- մեջբերում Է անում «Սինհուա» գործակալությունը փորձագետի խոսքից:- Միանգամայն հավանական Է, որ Չինաստանը երեք ամսում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակի գործնական կիրառության համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: