«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թուրքիան շահագրգռված չէ կարգավորել ՀՀ-ի հետ հարաբերությունները
Advertisement 1000 x 90

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թուրքիան շահագրգռված չէ կարգավորել ՀՀ-ի հետ հարաբերությունները

«Հայ-թուրքական հարաբերությունների եւ մերձավորարեւելյան տարծաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացների վերաբերյալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է թուրքագետ, ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի հետ:

«Հայ-թուրքական հարաբերություններ ներկա փուլում,- ասել է նա,- գրեթե գոյություն չունեն: Ամենակարեւոր հանգամանքն այն է, որ Թուրքիայի ներկայիս վարչակարգն ըստ էության շահագրգռվածություն չի ցուցաբերում Հայաստանի հետ հարաբերությունները շատ թե քիչ կարգավորելու հարցում, եւ դա կարելի է ասել թուրքական իսթեբլիշմենթը ներկայացնող համարյա բոլոր քաղաքական գործիչների մասին: Այսինքն, թուրքական վերնախավը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը չի դիտարկում որպես օրակարգային հարց»:

«…Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական առումով,- ապա հավելել է պատմաբանը,- Հարավային Կովկասի հետ կապված հակադիր մոտեցումներ կան: Ռուսաստանը Հարավային Կովկասը դիտարկում է որպես իր ազդեցության ոլորտ: Հայաստանը թե՛ Թուրքիայի կողմից, թե՛ Ռուսաստանի կողմից դիտարկվում է որպես Ռուսաստանի դաշնակից, այնպես որ Հայաստանի հարցում երկուսի մոտեցումներն էլ հակադիր են: Թուրքիան շահագրգռված չէ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել, որովհետեւ համոզված է, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է: Բայց այստեղ մի խնդիր կա, որ ուզում եմ հատուկ նշել: Դա այն է, որ վերջին տարիներին Թուրքիան փորձում է ոչ թե ողջ Հարավային Կովկասը իր ազդեցության ոլորտը դարձնել, այլ ստեղծել է եռակողմ առանցքը՝ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան: Ըստ էության, դա ռազմավարական առումով ուղղված է ՌԴ-ի դեմ, Թուրքիան այդպիսով փորձում է իր ազդեցությունն ուժեղացնել Հարավային Կովկասում, բայց նաեւ դա ուղղված է Հայաստանի դեմ, որովհետեւ նպատակ է դրվում մեկուսացնել Հայաստանը: Սա, իհարկե, Ռուսաստանի դուրը չի գալիս…»»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



Նման նյութեր