30 տարի առաջ այս օրերին Կ. Վարժապետյանը սկսեց բեմադրել «Կիբոսա. 7-րդ դար» իր վերջին լայնածավալ ներկայացումը, որը պատմում էր մի բուռ ժողովրդի մասին, որը դուրս էր եկել մի ողջ կայսրության դեմ: Ժողովուրդը «պարտվեց», սակայն նաև ցույց տվեց կայսրության, իշխանության, սպառվածույունը և առաջիկա տոտալ պարտությունն ու ոչնչացումը:
Բյուզանդիան հիմա չկա, սակայն այդ ՄԻ ԲՈՒՌԸ դեռ կա: 84 թիվն էր, 88-ին մնում էր մի քանի տարի: Երևանում դեռ 84 թիվն էր, իսկ նրա հոգում 88-ն էր` արվեստի արտահայտչամիջոցներով:
30 տարի առաջ այս օրերին շատ էր շտապում: Ինձ հարցնում էր` կհասցնե՞մ… ես էլ չէի հասկանում ինչ է ուզում ասել, պատասխանում էի` այո: Իսկ երբ ավարտեց, ասաց, հասցրեցի, հիմա հանգիստ կարելի է… և այդպես էլ եղավ, ասես իր հեռանալու սցենարն էլ էր ինքը գրել…
Մտածել, որ մեր իշխանները այսօր ցույց կտան այս ներկայացումը եթերից, միամտություն կլինի: Իրենք լռեցրել են ներկայացումը, բայց չեն հասկանում, որ Կիբոսան է լռել` իրենց սթափվելու շանսը:
«Կիբոսան լռել է»: ՄԻ ԲՈՒՌԸ լռել է:
Պողոս Վարժապետյանի ֆեյսբուքյան էջից: