ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 11.02.2020թ., N 127-Ա/2 որոշմամբ դրամաշնորհ է հատկացրել Մոնտելիմար քաղաքում կայանալիք «Գիրը՝ էկրանին» կինոփառատոնին «Մոսկվիչ, իմ սեր» խաղարկային ֆիլմի ռեժիսորի մասնակցության ծրագրին։
Աշխարհում պաշտոնապես գրանցված է 4 հազարից ավելի այսպես կոչված Կինոփառատոն։ 99%-ը անիմաստ «տուսովկաներ» են «մերձկինեմատոգրաֆիստական անանիստների» համար։ Միայն 1%-ն է, որ պաշտոնապես ճանաչվում է FIAPF-ի՝ կինոփառատոները դասակարգող կառույցի կողմից։ Հատուկ ՀՀ գլխավոր կինոմասնագետի՝ Արա Խզմալյանի Ara Khzmalyan համար դնում եմ FIAPF-ի կայքը, որ չթողնի իր ականջներից լապշա կախեն տարատեսակ հավաքներին Կինոփառատոն կոչողները։ http://www.fiapf.org/intfilmfestivals_sites.asp
Հիմա գանք կեղծիքին։ Մոնտելիմարի պաշտոնական կայքում փետրվարին փառատոն անցկացնելու մասին ոչինչ չկա։ Ինչը բնական է՝ ուղղակի չի կարող որևէ էական կինոմիջոցառում կազմակերպվել փետրվարի 21-ին, Բեռլինալեի օրերին։ Մոնտելիմարի «Գիրը՝ էկրանին» կինոփառատոնը անցկացվելու է 2020թ-ի սեպտեմբերի 16ից-26ը՝ https://delecritalecran.com/fr։ ԿԳՄՍ-ն դրամաշնորհ է հաստատել ոչ թե կինոփառատոնի մասնակցության, այլ ԿԱՊԱՆԻՑ ավելի քիչ բնակչություն ունեցող ֆրանսիական մի գյուղաքաղաքում ֆիլմի ցուցադրությանը կինոռեժիսորի մասնակցության համար, ինչը ոչ մի կերպ չի բխում ՀՀ պետական բյուջեի «մասնակցություն կինոփառատոներին և կինոշուկաներին» կետից։
Դրամաշնորհը հերթական անգամ բացահայտում է կինոկենտրոն կոչվող աղբանոցի հանցագործ էությունը, ոլորտը ղեկավարողների մասնագիտական ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆԸ և կինոյի կառավարման ոլորտում ԹԱՅՖԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ առկայությունը։ Արա Խզմալյանը մի առիթով հայտարարել է, որ չի հասկանում ինչպես են գնահատում կինոն։ Հուշեմ անգրագիտությունը վերացնելու պարզ ուղի։ Ֆիլմերի գնահատման երկու չափանիշ կա՝ միջազգային մասնագիտական հանրությունը, որ գեներացվում է Ա կարգի կինոփառատոների շուրջ ու շուկան։ Օրինակ, եթե «Խճճված զուգահեռներ» ֆիլմը մասնակցել է Ռոտերդամի, Մոսկվայի, Սան Պաուլոյի, 30 այլ կինոփառատոների, լավագույն ֆիլմ է ճանաչվել Հյուսթընում, գնվել է Եվրոպայում, դա ԼԱՎ ֆիլմ է։ Իսկ եթե պետությունը 3 տարում 2,5 միլիարդ դրամ է հատկացրել կինոյին, բայց մենք չունենք գոնե մեկ ֆիլմ Ա դասակարգման փառատոներում, նշանակում է կինոյի «կառավարիչները» տգետ ու անհեռատես են, ինչով մսխում են թե հարկատուների գումարները, թե պետական կառավարման հանդեպ վստահության վերջին փշուրները։ Հասկանալի՞ բացատրեցի, պարոն Խզմալյան։
Ի դեպ Բեռլինալեի շրջանակներում ՏԱՏԻԿԻՍ ՎԱՐՍԵՐԸ ֆիլմի Համատեղ Արտադրության Պայմանագիրը, որով հայկական ֆիլմում ներդրումներ են ապահովվում, կնքվելու է առանց մեր ներկայության, զի ԿԳՄՍ դալբայոբները նպատակահարմար չեն գտել մեր դրմաշնորհի հաստատումը։ Բայց մենք շարունակում ենք աշխատել, մեր ընկերության ֆիլմերում արտասահմանյան ֆինանսավորումը ավելին է, քան երբևէ, քան որևէ այլ հայկական կինոընկերության մոտ
Պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի ֆեյսբուքյան էջից: