ԶԼՄ-ներին հայտնի Է դարձել, որ Disney ստուդիայում պատրաստվում են Էկրանավորել «Ռապունցել. խճճված պատմություն» անիմացիոն ֆիլմը: Այդ մասին հայտնել Է Screen Rant-ը:
Լրագրողները դիմել են կինոընկերության ներկայացուցիչներին, որտեղ նրանց հաստատել են, որ դա ճիշտ Է. նախագիծը գտնվում Է մշակման վաղ փուլում: Հայտնի Է, որ սցենարը գրելու Է Էշլի Փաուելը:
Առայժմ պարզ չԷ՝ արդյոք նախագիծը լինելու Է 2010 թվականի մուլտֆիլմի ուղղակի ադապտացիան, թե ստեղծողները, այնուամենայնիվ, շեշտը կդնեն Գրիմ եղբայրների օրիգինալ հեքիաթի վրա:
Դերասանական կազմը նույնպես առայժմ չի հայտարարվել: Բայց օգտատերերը ցանցում ենթադրել են, որ գլխավոր դերերից մեկը՝ արկածախնդիր Ֆլին Ռայդերի դերը, կարող Է խաղալ անգլիացի դերասան Բեն Բառնսը («Նառնիայի խրոնիկաները. արքայազն Քասփիանը», «Դորիան Գրեյ»):
«Ռապունցել. խճճված պատմություն» մուլիֆիլմը մեծ հաջողություն Է ունեցել: Ամբողջ աշխարհում նա վաստակել Է ավելի քան 592 միլիոն դոլար: