Սքայդայվեր Վինս Ռեֆետը Դուբայում 1,8 կիլոմետր օդ Է բարձրացել չորս ոչ մեծ ռեակտիվ շարժիչներով ուսապարկ-թեւով: Այդ մասին հաղորդվում Է Jetman Dubai ընկերության կայքում, որը նաեւ հրապարակել Է թռիչքի տեսագրությունը:
Ինչպես նշված Է հաղորդագրության մեջ, Jetman-ի օդաչուն նախ ջրի վրա հինգ մետր բարձրությամբ թռել Է Ջումեյրա լողափին եւ մոտավորապես 100 վայրկյան օդում կախված մնացել՝ ցուցադրելով թռիչքը կառավարելու ունակություն, ինչից հետո նա վերադարձել Է թռիչքային գոտի: Այնուհետեւ Ռեֆետը կրկին օդ Է բարձրացել եւ սկսել թափ առնել՝ ուղղություն վերցնելով դեպի ափի մերձակա երկնաքերները: Նրան հաջողվել Է հասնել թռիչքի 240 կիլոմետր/ժամ միջին արագության:
Ռեֆետը 100 մետր բարձրություն Է թռել ութ վայրկյանում, 200 մետր՝ 12 վայրկյանում, 500 մետր՝ 19 վայրկյանում եւ 1 կիլոմետր՝ 30 վայրկյանում: Նրան հաջողվել Է ծովի մակերեւույթից վեր բարձրանալ 1,8 կիլոմետր: Իջնեով 1,5 կիլոմետր բարձորություն, Ռեֆետը բացել Է պարաշյուտը: Շուտով նա վերադարձել Է գետին: Նշվում Է, որ թռիչքը տեւել Է 3 րոպե: «Դա առաջին դեպքն Է, երբ Jetman-ի օդաչուն համատեղել Է ոչ մեծ բարձրության վրա անվտագ առկախումը եւ մեծ բարձրության վրա կատարյալ օդանավավարությունը մեկ թռիչքի ժամանակ»,- նշված Է ընկերության հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: