Քիմիկոսները պարզել են, որ իտալացի վարպետների բազմաթիվ նկարներ մինչ օրս պահպանվել են, նույնիսկ, երբ պահվել են ոչ իդեալական պայմաններում, շնորհիվ կրակելյուրի` փոքրիկ ճաքերի, որոնք ծածկում են, օրինակ, Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան» և Վերածննդի դարաշրջանի այլ գլուխգործոցներ, հայտնում է Heritage Science հանդեսը: Վերջին տարիներին քիմիան, ֆիզիկան և ճշգրիտ այլ գիտություններն ավելի ու ավելի շատ են ներթափանցում պատմության և արվեստի ոլորտ:
Հետազոտողները հույս են հայտնել, որ այս գիտելիքները կօգնեն պատկերասրահների ու թանգարանների հին շենքերում կլիմայի վերահսկման ավելի մատչելի համակարգեր ստեղծել, որտեղ այդպիսի հնարավորությունները սահմանափակ են: