Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, աշխարհահռչակ երգչուհի Շերը և մոդել Նաոմի Քեմփբելը նկարահանվել են համարձակ ֆոտոշարքում ՝ CR Fashion Book-ի համար: Այս մասին Instagram-ի իր էջում գրել է Քիմ Քարդաշյանը:
Ֆոտոշարքն արվել է Լոս Անջելեսի փողոցներում և ռետրո ոճով: Լուսանկարներում աստղերը 1960-ականների փարթամ սանրվածքով են և մարմնավորում են բայքերների:
«Շերի հետ` CR Fashion Book-ի նոր շապիկին։ Այժմ դուք գիտեք, թե ով է իմ կուռքը: Նրա հետ լուսանկարվելը երազանք է»,- գրել է Քիմը:
Քարդաշյանի միլիոնավոր հետևորդներին լուսանկարը շատ է դուր եկել: Ընդամենը մի քանի ժամում այն հավանել են ավելի քան մեկ միլիոն անգամ:
«Աստվածուհիներ», «հայ թագուհիներ», «հրաշալի դուետ», «հրաշք եք», «երկու ուժեղ հայ կին»,«ձեզ շատ ենք սիրում»,– գրել են երկրպագուները։
Քիմը բազմիցս խոստովանել է, որ ինքը Շերի երկրպագուն է: Նա միշտ գնում է երգչուհու մենահամերգներին և հետևում է նրա ոճին: Քիմը բազմիցս ընդունել է Շերի կերպարը Հելոուինի կամ իր ֆոտոշարքերի ժամանակ։ Քիմը չի թաքցնում, որ շատ է սիրում Շերին նաև այն պատճառով, որ երգչուհին նույնպես հայկական արմատներ ունի։