Յեն Հեյդոնը դարձել է Նուբար Աֆեյանի ընկերության արտադրության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը փորձարկող 45 կամավորներից մեկը
Advertisement 1000 x 90

Յեն Հեյդոնը դարձել է Նուբար Աֆեյանի ընկերության արտադրության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը փորձարկող 45 կամավորներից մեկը

Վաշինգտոնի համալսարանից հասարակայնության հետ կապերի մասնագետ Յեն Հեյդոնը MIT Technology Review-ին պատմել է, թե ինչու է որոշել դառնալ Սիեթլում 45 կամավորներից մեկը, որոնք փորձարկում են հայտնի գործարար Նուբար Աֆեյանի հիմնած Moderna Therapeutics ընկերության կողմից արտադրված կորոնավիրուսի դեմ էքսպերեմենտալ պատվաստանյութը:

Մարտի 4-ին Ամերիկայի միացյալ նահանգների սննդի և դեղորայքի վերահսկողության վարչությունը (FDA) հաստատել էր Modern Therapeutics-ի կողմից պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին փուլի մարդկանց վրա անցկացումը` առանց նախնական կլինիկական փորձարկումների: Փորձարկումը կտևի 14 ամիս, իսկ դրա նպատակն է ապացուցել պատվաստանյութի անվտանգությունը: Այս հետազոտության շրջանակներումչի նախատեսվվում կանխամտածված կերպով վարակել կամավորներին:

Առաջին կամավորը պատվաստանյութի դեղաչափը ստացել էր մարտի 16-ին: Յեն Հեյդոնը պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել էր ապրիլի 8-ին, իսկ երկրորդը կստանա մոտ մեկ ամիս անց:

Հետազոտության բոլոր մասնակիցները համաձայնության 20-էջանոց ձևաթուղթ են ստորագրում, որտեղ նշվում է, որ իրենք հասկանում են, որ որոշակի ռիսկեր կան և որ պատվաստանյութը, հավանաբար, չի օգնի իրենց: Կամավորները նաև համաձայնում են առաջիկա ամիսներին մի քանի անգամ արյան անալիզ հանձնել, ինչպես նաև երեխաներ չպլանավորել հետազոտության ընթացքում:

29-ամյա Յեն Հեյդոնը հանրային կապերի մասնագետ է Վաշինգտոնի համալսարանի Սպիտակուցների դիզայնի ինստիտուտում, որտեղ և իրականացվում են COVID-19-ի ուսումնասիրությունները: Ներկայումս ինստիտուտի լաբորատորիայում պատվաստումների վրա 35 մարդ է աշխատում, մնացած աշխատակիցները մնում են տանը:

«Ես երբեք կամավոր չեմ եղել որևէ հետազոտության ժամանակ, բայց միշտ գիտնականների կողքին եմ եղել: Նման հնարավորություն ստանալու և իմ ներդրումն ունենալու գաղափարն ինձ ճիշտ թվաց»,- ասել է Հեյդոնը:

Նրա խոսքով՝ պատվաստանյութի առաջիկա թեստավորման մասին տեղեկացել է լաբորատորիայի ընկերոջից և գիտնականներին ուղարկել իր տվյալները: Նա անգամ պատասխանի չի սպասել, քանի որ հետազոտությանը մասնակցել ցանկացող շահագրգռված մարդկանց թիվն անչափ մեծ էր: Բայց նրա հետ շուտով կապ են հաստատել և հրավիրել բժշկական հետազոտության, որից հետո պարզաբանել են, թե հետազոտությունն ինչպես է ընթանալու:

Հեյդոնը ծնողներին իր որոշման մասին հայտնել է միայն այն ժամանակ, երբ ուղևորվում էր բուժզննման: Նա վստահ է, որ ծնողներն իրենով հպարտանում են, չնայած մայրը, հավանաբար, փոքր-ինչ անհանգստանում է:

Moderna Therapeutics պատվաստանյութը հիմնված է մատրիցայի ՌՆԹ-ի վրա (մՌՆԹ): Վիրուսի գենետիկ կոդի մի մասը լիպիդային նանոմասնիկի մեջ է, որը ճարպի գնդիկ է: Մարդու օրգանիզմում հայտնվելով, այն գործարկում է սպիտակուցի արտադրումը,- այս դեպքում՝ կորոնավիրուսային մակերևութային կցուկ-սպիտակուց (սեպ),- ինչը պետք է իմունային համակարգին ստիպի արձագանքել վիրուսային սպիտակուցին և հակամարմիններ արտադրի: Մասնագետների պարզաբանմամբ՝ պատվաստանյութը հասցնում է գենետիկ նյութը, այլ ոչ թե ուղղակի սպիտակուցը:

med.news.am