Ինչպես է կորոնավիրուսն ազդում ուղեղի և թոքերի վրա. НТВ
Advertisement 1000 x 90

Ինչպես է կորոնավիրուսն ազդում ուղեղի և թոքերի վրա. НТВ

Ջորջ Մեյսոնի համալսարանի (ԱՄՆ) համակարգային կենսաբանության դպրոցի պրոֆեսոր Անչա Բարանովան խոսել է այն հետևանքների մասին, որոնց բախվել են COVID-19 հիվանդության ծանր տեսակով տառապող մարդիկ, հայտնում է НТВ-ն:

Փորձագետի խոսքով՝ բժիշկները արձանագրում են թոքերի ծավալի նվազում և ուղեղի աշխատանքի վատթարացում այն հիվանդների մոտ, ովքեր տառապել են կորոնավիրուսի ծանր տեսակով:

Անչա Բարանովան նշել է, որ երիտասարդները այլևս չեն կարողանում վազել, իսկ տարեցները աստիճաններով բարձրանալիս ունենում են շնչարգելություն: Նա ընդգծել է, որ սա տեղի է ունենում առանձնակի ծանր դեպքերի մոտ և հատկապես ում բախտը չի բերել:

Բացի այդ, ծանր ընթացքի դեպքում հիվանդների մոտ հայտնվում են բազմաթիվ նյարդաբանական խնդիրներ: Բարանովան նշել է, որ տարեց պացիենտների մոտ նկատվում են կողմնորոշման հետ կապված դժվարություններ:

Նա նշել է, որ հայտնի չէ, թե այդ խնդիրները որքան կարող են շարունակվել:

Նա նաև հայտնել է, որ ըստ որոշ հիվանդների, նույնիսկ հիվանդանոցներից դուրս գրվելուց հետո նրանք դեռ հոգնածություն են զգում և գլուխը ծանրացած է լինում:

shantnews.am