Տան բակում հայտնաբերվել է ական
Advertisement 1000 x 90

Տան բակում հայտնաբերվել է ական

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 19-ին, ժամը 15:54-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մ. Սարգսյան փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է արկանման առարկա: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապորի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տան բակում հայտնաբերվել է ՀՄՄ1-ի մարտական գլխիկով ական (առանց պայթուցիչի), որը տեղափոխման համար վտանգ չի ներկայացնում:

ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարը արկը տեղափոխել է զորամաս: