Լիարժեք քունը նպաստում է մարդու իմունիտետի ամրապնդմանը, պնդում է բժիշկ-դիետոլոգ Վերա Շարոշկինան (Ռուսաստան):
Մասնագետը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում ասել է, որ քնին պետք է տրամադրել օրական 6 ժամից ոչ պակաս, իսկ մարդկանց մեծամասնությանը լիարժեք քնելու համար անհրաժեշտ է 7-8 ժամ: Այս ժամանակում օրգանիզմում արտադրվում է բավարար քանակությամբ իմունախթանիչ մելատոնին:
Մասնագետը նաեւ նշել է, որ կարեւոր է ուշադրություն դարձնել ճիշտ, հավասարակշռված սնվելուն: Մասնավորապես՝ քաղցրեղենում պարունակվող պարզ ածխաջրերը բացասաբար են ազդում իմունային համակարգի վիճակի վրա:
Մասնագետի խոսքով, սակայն, հիմա լավագույն ժամանակը չէ սնվելու հետ կապված փորձարկումների, քաղցելու կամ որեւիցե սննդակարգի հետեւելու համար: