Կար ժամանակ, երբ Էլ կլասիկոն առաջացնում էր իրական, իսկական հույզեր: Մոուրինիո-Գվարդիոլայի ժամանակների խաղերը պարզապես չափազանց կրակոտ էին, բայց այժմ «Ռեալի» և «Բարսելոնայի» դիմակայությունը ինչ-որ տեղ դարձել է պարզապես ուժեղ թիմերի հակամարտություն: Ի՞նչ 4 փոփոխություններ պետք է տեղի ունենան, որպեսզի Կլասիկոն յուրաքանչյուր հանդիսատես նորից վերադարձնի կրակոտ և թեժ ֆուտբոլը։
Ռամոսի և Մեսսիի կոնֆլիկտը
Վերջերս «Ռեալի» և «Բարսայի» ավագները մամուլում բավականին քաղաքավարի են խոսում մրցակիցների թիմերի մասին, և իսպանական ֆուտբոլի «դինոզավրերի» միջև սադրանքների և բախումների քանակը զգալիորեն նվազել է: Եթե այս դիմակայությունը վերականգնվի, լարվածության աստիճանը նույնպես ինքնաբերաբար կբարձրանա:
Պայքար Ոսկե գնդակի և Ոսկե խաղակոշիկի համար
Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո այս հարցը կարծես թե ինքնին փակվեց: Մեսսին նվաճեց 6-րդ գավաթը, սակայն նրա վիճակագրությունն արդեն ընկնում է նախորդ մրցաշրջանների համեմատ: Այս մրցակցությունը նույնպես մահացավ, օբյեկտիվորեն: Միգուցե մենք կարող ենք միայն սպասել Նեյմարի / Լաուտարոյի «Բարսելոնա» և Մբապեի / Հոլանդի «Ռեալ» տեղափոխություններին՝ նման դիմակայությունը վերականգնելու համար։
Մարզիչների հայտարարությունները
Եվ Սետյենը և Զիդանը, օբյեկտիվորեն, շատ քաղաքավարի մարզիչներ են: Նրանց ասուլիսներից հետո մենք մամուլում չենք տեսնում սադրիչ հայտարարություններ հակառակորդին հրահրելու մասին: Սա կարող է էապես բարձրացնել դիմակայության լարվածության աստիճանը նույնիսկ խաղից առաջ և դրանից անմիջապես հետո:
Ակումբի ցուցանիշները Եվրոպայում
Դժբախտաբար, ինչպես «Ռեալը», այնպես էլ «Բարսան» կորցրեցին իրենց դիրքերը եվրոպական մրցակցությունում: «Լիվերպուլը» ներկայումս համարվում է այս առումով լավագույն թիմը (համենայն դեպս այս պահին): Այնուհետև հետևենք «Յուվենթուսին» և «Բավարիային»: Կատալոնացիներն ու «սերուցքայինները» պետք է վերադարձնեն Եվրոպայի բարձրագույն պարգևների համար պայքարը նախորդ մակարդակին:
Սիրարփի Աղաբաբյան