Եֆրեմովի մասնակցությամբ վթարից տուժած վարորդը հիվանդանոցում մահացել է. դերասանին մինչեւ 12 տարվա ազատազրկում է սպառնում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Եֆրեմովի մասնակցությամբ վթարից տուժած վարորդը հիվանդանոցում մահացել է. դերասանին մինչեւ 12 տարվա ազատազրկում է սպառնում

Մահացել է մեքենայի վարորդը, որին հարվածել էր դերասան Միխայիլ Եֆրեմովի մեքենան, հայտնում է RBK-ն՝ վկայակոչելով Մոսկվայում ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

Նախօրեին՝ երեկոյան, 56-ամյա դերասանը ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից է դարձել, ինչի արդյունքում լուրջ տուժածներ են եղել։ Ականատեսների խոսքով՝ Եֆրեմովի ամենագնացը դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել «Lаda»-ին։ Երկու մենքենաներն էլ լուրջ վնասվել են։ Վարչությունում հաստատել են, որ դերասանը հարբած է եղել։

Եֆրեմովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ճանապարհատրանսպորտային պատահարի համար, որը հանգեցրել է մարդու մահվան։ Նախատեսվող առավելագույն պատիժը մինչեւ 12 տարվա ազատազրկում է։

style.news.am