Մաքուր պատուհաններ. տատիկի բաղադրատոմսը
Այսօր շուկայում պատուհաններ մաքրող հազար ու մի միջոցներ և պարագաներ կան: Մարդիկ գայթակղվում են դրանց գնով, գեղեցիկ փաթեթավորմամբ և լավ որակով: Բայց ոչ բոլոր պարագաներն են անվտանգ երեխաների և ալերգիա ունեցող մարդկանց համար: Ձեզ ենք ներկայացնում մի քանի բնական միջոցներ, որոնք օգտագործում էին մեր տատիկները:
Պատուհանները մաքրելու համար լավ միջոց է ամոնիակի (Нашатырный спирт) սպիրտի և ջրի խառնուրդը, որը պետք է խառնել 1/4-ի հարաբերակցությամբ: Ապակին կարելի է մաքրել հին թերթերով: Թուղթը շատ լավ ներծծում է խոնավությունը, իսկ տպագրական թղթի մեջ առկա կապարը (свинец) փայլեցնում է մակերեսը:
Մանր կեղտերից պատուհանը մաքրելու համար հրաշալի միջոց է կավճի և ատամի մածուկի խառնուրդը՝ լուծված ջրում:
Ապակին կեղտի և փոշու հաստ շերտից մաքրելու համար վերցրեք 1ճ/գ օսլա, ավելացրեք մեկ լիտր ջրի մեջ և ստացված լուծույթով մաքրեք կեղտը:
Պատուհանների ապակիները փայլեցնելու համար լաթի կտորը թեթևակիորեն թաթախեք բուսական յուղի մեջ և տրորեք ապակին, պատուհանը կփայլի, ինչպես նորը:
Քրտնած պատուհանները մաքրեք քլորի հեղուկով: Դրա փոխարեն, կարող եք օգտագործել հին լաթեր՝ թրջված օճառաջրի մեջ: Դրանից հետո պատուհանի վրայից ջրի և կավիճի խառնուրդով հեռացրեք օճառի մնացորդները:
Երկարաժամկետ փոշուց ազատվելու համար լավ միջոց է գլիցերինը: Խառնեք ջուրն ու գլիցերինը, ստացված լուծույթին ավելացրեք մի քանի կաթիլ ամոնիակի սպիրտ:
Պատուհանները մաքրելու համար կարող եք օգտագործել նաև աղը: Այն պետք է տարածել պատուհանի խոնավ հատվածի վրա և ջրով լվանալ:
Ձմռանը պատուհանի մաքրությունն ապահովելու համար կարող եք օգտագործել ջուրն ու թունդ ալկոհոլը: Սպիրտային լուծույթը ոչ միայն կմաքրի կեղտից և փոշուց, այլև՝ կհեռացնի մատնահետքերի տեղերն ու յուղային գոյացությունները:
Ապակիները շատ լավ մաքրում և փայլեցնում է քացախը: Տաք ջրի մեջ ավելացրեք քացախ և դրանով լվացեք պատուհանների և դռների ապակիները:
Աղբյուրը՝ Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը