Մեղրիի միջանցքի խնդիրը պետք է հստակեցվի, հայտարարության տեքստը շատ բազմանշանակ է. իրանագետ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Մեղրիի միջանցքի խնդիրը պետք է հստակեցվի, հայտարարության տեքստը շատ բազմանշանակ է. իրանագետ. armeniasputnik.am

Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արցախյան պատերազմից հետո կովկասյան տարածաշրջանում առկա իրավիճակին, կենսական շահերի շուրջ Թուրքիայի և Իրանի միջև առկա հակասություններին։

Անդրադառնալով մասնավորապես այն հանգամանքին, որ Անկարան կարող է իր որոշակի ռազմական և աշխարհաքաղաքական հաջողությունն օգտագործել Կասպից ծովի ուղղությամբ հետագա առաջընթացի համար, Վարդան Ոսկանյանն ընդգծում է, որ թուրքական դիրքերի ուժեղացումը Հարավային Կովկասում, հատկապես Ադրբեջանի երկու հատվածներում, ակնհայտորեն չի բխում ոչ միայն Իրանի, այլև Ռուսաստանի շահերից, հետևաբար թուրքական կողմի գործողությունները միտված են նաև իրանական ազդեցության շրջանակները սահմանափակելուն։
armeniasputnik.am