Անիմաստ խոսակցությունները հանգեցնում են էներգիայի հսկայական կորստի, հատկապես, եթե դուք քննարկում եք ձեր էմոցիաները։ Եթե ձեր կյանքում ինչ-որ նոր բան է տեղի ունենում, փորձեք այդ մասին ոչ ոքի չասել, նույնիսկ, եթե շատ եք ուզում որևէ մեկի հետ կիսվել։ Պարզապես դա ձեր մեջ պահեք, և դրանով դուք կպահպանեք ձեր ուժն ու պոտենցիալը, որն իր մեջ կրում է այդ իրավիճակը։ Անգամ, եթե մեկ ուրիշը ցանկանում է պատմել իր մասին, միևնույն է, զուսպ եղեք ու վերահսկեք ձեր էմոցիաները։ Այդպես դուք զրուցակցին թույլ չեք տա մանիպուլյացիայի ենթարկել ձեզ` օգտվելով ձեր զգացմունքներից։ Նմանատիպ վարքագծով դուք մարդուն շեղում եք` ամրապնդելով սեփական դիրքորոշումը։
Ողջ էությունն այն է, որ կարողանաք ժամանակին զսպել ձեզ։ Բառերն ու մտքերը միատեսակորեն են ազդում մարդու կյանքի վրա։ ԴՆԹ-ն այդ մտքերն ընկալում է այնպես, ինչպես ականջներն են ընկալում խոսքը։ Նույնը վերաբերում է և ընթերցանությանը։ Ձեր կողմից ընթերցված յուրաքանչյուր տող ազդում է ԴՆԹ-ի մոլեկուլների վրա, քանի որ վերջիններս շատ ընկալունակ են՝ ինչպես ձայնային, այնպես էլ՝ տեսողական ինֆորմացիայի նկատմամբ։
Կատարյալ լռության մեջ կարդացած ինֆորմացիան էլեկտրամագնիսական ուղիներով ընկնում է մարդկային մարմնի յուրաքանչյուր բջջի միջուկի մեջ։ Ընդ որում, տեքստերի մի խումբը խթանում են գենետիկ ապարատը, իսկ մյուսները վնասում են այն։
Աղոթքի խոսքերն արթնացնում են մեր ներուժը` ակտիվացնելով գենետիկ ապարատի ռեսուրսները, իսկ անեծքները, ընդհակառակը, ընդհատում են օրգանիզմի նորմալ զարգացման պրոցեսը։
ԴՆԹ-ն սուր է արձագանքում մարդու մտքերին, և այն, ինչ դուք կարդում եք, այդ ամենը պահպանում է գենետիկ կոդը` այս կամ այն կերպով փոխելով սովորական կենսակերպը բջջային մակարդակում։
Որոշ բառեր ունակ են սադրել քաղցկեղի ռիսկ, իսկ ուրիշները` հանգեցնել առողջացման։
Երբ դուք խոսում կամ մտածում եք այն մասին, որ ավելորդ քաշ ունեք, ապա շարունակում եք գիրանալ։ Իսկ եթե ասում եք, որ նիհարել եք, ապա դրանով իսկ սոսկ խորացնում եք ձեր վիճակը, քանի որ «նիհար» բառն իր մեջ բացասական ենթատեքստ է կրում և նշանակում է՝ վատ, ոչ բավականաչափ լավ։ Ասեք, որ դուք ավելի սլացիկ եք դարձել, և այդ բառերի դրական էֆեկտն իրեն սպասեցնել չի տա։
Եթե ձեզ հետ որևէ վատ բան չի պատահում, չարժե ոչ մի այդպիսի բանի մասին մտածել։ Իսկ առավել կարևոր չէ, որ այդ մասին բարձրաձայն չասեք, քանի որ բառերը, ինչպես գիտենք, ուժ ունեն։
Ձեր գոռոցները, անեծքները և վիրավորանքները՝ այլ մարդու ուղղությամբ ասված, ազդում են ոչ միայն նրա կյանքի վրա, այլև ձեր կյանքի վրա նույնպես։ Դուք ենթագիտակցորեն քայքայում եք ձեր դրական էներգիան` ձեր երեխաների վրա նմանօրինակ անեծքներ ներգրավելով։ Իսկ երբ դուք բացասական մտքերն ու բառերը փոխարինում եք դրականով, ձեր շուրջը ձևավորվում է ձեզ ամեն վատ բանից հուսալիորեն պաշտպանող, սիրուց ու բարությունից բաղկացած թաղանթ։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը