Մազաթափությունն ու ճաղատացումն այսօր բավականին տարածված խնդիր են երկու սեռերի համար էլ: Դա կարող է կապված լինել մի շարք գործոնների հետ, ինչպիսիք են ֆիզիկական կամ էմոցիոնալ սթրեսը, անբավարար սնունդը, հորմոնալ դիսբալանսը, ալերգիան, վատ հիգիենան ու մազերի խնամքի ոչ ճիշտ միջոցների կիրառությունը:
Ստորև ներկայացվող դիմակը խթանում է նոր մազերի աճն այն տեղերում, ուր նրանք թափվել են: Բացի դրանից, այն խորը կսնուցի ձեր մազերը ու դրանք կդարձնի ավելի առողջ և ուժեղ:
Այս էժան և թեթև դիմակը դուք պետք է կիրառեք շաբաթական մեկ անգամ:
Բաղադրիչները`
- 1 ձու
- 1 հասած բանան
- 1 ճաշի գդալ մեղր
- 125 մլ կամ կես բաժակ գարեջուր
Պատրաստման եղանակը`
- Ափսեի մեջ տրորեք բանանն ու ավելացրեք մեկ ձու:
- Լավ խառնեք՝ մինչև միատարր զանգված դառնալը:
- Ավելացրեք մեղրն ու գարեջուրը ու կրկին լավ խառնեք:
- Ստացված խառնուրդը քսեք գլխամաշկին ու մերսեք 5 րոպեների ընթացքում:
- Լոգանքի համար նախատեսված գլխարկը դրեք ու թողեք մեկ ժամ:
- Ապա մազերը լվացեք սովորականի պես:
Բանանը կալիումի ու A, C, E վիտամինների գերազանց աղբյուր է, ինչը դրանք թույլ մազերի համար կատարյալ միջոց է դարձնում: Այս վիտամիններն անհրաժեշտ են առողջ և ուժեղ մազերի համար:
Ձուն հարուստ է սպիտակուցներով, իսկ մազերի բաղկացուցիչներից մեկը սպիտակուցն է: Այսպիսով, սպիտակուցները կարևոր դեր են խաղում առողջ մազերի աճի համար: Բացի դրանից, ձուն ձեր մազերին անհավանական փայլ կհաղորդի:
Գարեջուրը հարուստ է B խմբի վիտամիններով, որոնք ամրացնում են մազարմատները:
Մեղրն ազդում է՝ որպես խոնավեցնող միջոց, ու կարող է փափկեցնել ու հարթեցնել մազերը: Դա այնպիսի վիտամինների գերազանց աղբյուր է, որոնք շատ օգտակար են ձեր գլխամաշկի համար: Բացի դրանից, կանոնավոր կիրառության դեպքում մեղրը կարող է բացել ձեր մազերի գույնը:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը