2020 թվականը կիբեռսպառնալիքների տեսանկյունից, երեւի թե, ամենաբարդ տարին է եղել Հայաստանի համար։ Տարվա առաջին հատվածում հիմնական խնդիրները կապ ունեին կորոնավիրուսային կարանտինի հետ, քանի որ միանգամից մեծ քանակի մարդ, ով ինտերնետից օգտվելու մեծ փորձ չուներ, ստիպված սկսեցին օգտվել համացանցից, իսկ կիբեր-հանցագործները ակտիվացան։ Իսկ տարվա երկրորդ կիսամյակի վրա ազդեցություն ունեցել են հիմնական երկու իրադարձություն․ Արցախյան պատերազմը եւ հուլիսյան դեպքերը Տավուշում։ Երկու իրադդարձությունների ժամանակ էլ հաքերային գերակտիվություն էր նկատվել։
Հիմնական հարձակումների ֆոնը, այն հարձակումների, որոնք իրականացվում են միջինացված վիճակում առանձնապես չէր տարբերվում։ Շարունակվում էին եւ շարունակվում են ստանդարտ ֆիշինգային հարձակումները, մարդկանց ինչպես միշտ առաջարկվում է շահել նոր եւ թանկ հեռախոս բանկային քարտի տվյալների դիմաց։
Պատերազմական գործողությունները լրջորեն սրեցին իրավիճակը։ Տավուշյան հուլիսի մարտերի ժամանակ արդեն հաքերային ակտվիությունը Ադրբեջանի կողմից շատ բարձր էր։ Սեպտեմբերից սկսված պատերազմի ժամանակ հարձակումների քանակն ու որակը դառնում է անհամեմատելի մնացած բոլոր ժամանակահատվածների հետ։
Տավուշի մարտերի շրջան
Հուլիսի 5. Նույն խումբը սկսում է հրապարակել հայաստանցիների անձնագրերի լուսանկարներ։ Ընդ որում, մեջը կան Արցախի ԱԱԾ աշխատակցի տվյալներ։
Հուլիսի 6. Ադրբեջանական հաքերային ֆոումում հրապարակվում են մի քանի հարյուր հայաստանցու անձնագրային տվյալներ։ Ընդ որում դա անձնագրերի լուսանկարներ են, մի մասում մարդիկ նկարահանվել են անձնագրերի հետ։ Նման նկարահանում պահանջում են, օրինակ, վարկային կամ նմանատիպ կազմաերպություններ, որոնց պետք է նույնականացնել մարդուն եւ համոզվել, որ նա չի օգտագործում մեկ այլ քաղաքացու անձնագիրը։ Ասեմ, որ առկա է նաեւ Արցախի ԱԱԾ աշխատակցի տվյալներ։
Սա արտահոսքի օրինակներից մեկն է։ Բլուրը իմ կողմից է արվել
Հուլիսի 7. Ադրբեջանական հաքերները Ֆեյսբուքում հրապարակաում են Արցախի Պաշտպանության բանակի զորամասի գույքագրմանը վերաբերող թերթիկներ, որը ներառում է նաեւ ավտոմոբիլային պարկի վերաբերյալ տեղեկաություններ։ Թերթիկները ինչ-որ մեկը նկարահանել է եւ, ամենայն հավանականությամբ, իր անձնական “մայլով” ուղարկել մեկ ուրիշ հանճարի։ Սա արդեն մի դեպք է, որ պետք է երկրում բարձրացներ մեծ աղմուկ։ Լսու՞մ եք աղմուկը։ Ես էլ չեմ լսում։
Սա արտահոսքի օրինակներից մեկն է։ Տվյալների մի մասը ես ջնջել եմ
Հուլիսի 13. Ադրբեջանական հաքերները կոտրում են միանգամից gov.am, e-gov.am, primeminister.am կայքերը։
Հետագայում ադրբեջանական հաքերային թիմերը հայտարարում են, որ կոտրել են եւ ներթափանցել կառավարական սերվերների մեջ եւ կորզել մի քանի տերաբայթ տեղեկատվություն պետական փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգից։
Ամբողջությամբ՝ banman.am