Փեսայի փախուստը հարսանիքի նախօրեին․հարսնացուն ամուսնացավ հյուրերից մեկի հետ
Advertisement 1000 x 90

Փեսայի փախուստը հարսանիքի նախօրեին․հարսնացուն ամուսնացավ հյուրերից մեկի հետ

Հնդկաստանի Կառնատակա նահանգում հարսնացուն հենց հարսանիքի օրն ամուսնացել է հյուրերից մեկի հետ այն բանից հետո, երբ փեսացուն փախուստի է դիմել ։ Այդ մասին գրում է Bangalore Mirror-ը:

Հայտնի է դարձել ,որ փեսացուն հարաբերություններ է ունեցել մեկ այլ կնոջ հետ, որն էլ սպառնացել է գալ հարսանեկան տոնակատարությանն ու փչացնել այն:

Արդյունքում, տղամարդը որոշել է հրաժարվել հարսանիքից և նախորդ օրը փախչել է: Նրա արարքը հարսնացուին և նրա ընտանիքին հուսահատեցրել է, բայց նրանք որոշել են հյուրերի մեջ հարմար փեսացու փնտրել։ Եվ նրանցից մեկը որոշել է ամուսնանալ աղջկա հետ: Երկու ընտանիքներն էլ օրհնել են զույգին ամուսնության կապակցությամբ:

shantnews.am