«Շտիրլից, իսկ Ձեզ խնդրում եմ մնալ այստեղ». ինչո՞ւ էին մեղադրում Լեոնիդ Բրոնևոյին Մյուլլերի դերից հետո, և ինչու է նա փոշմանել, որ դերասան է դարձել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Շտիրլից, իսկ Ձեզ խնդրում եմ մնալ այստեղ». ինչո՞ւ էին մեղադրում Լեոնիդ Բրոնևոյին Մյուլլերի դերից հետո, և ինչու է նա փոշմանել, որ դերասան է դարձել

Այսօր լեգենդար դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լեոնիդ Բրոնևոյի 88-ամյակն է:

Ինքը, արտիստը, համարում է, որ այդ տարիքում տարեդարձ նշելը համարժեք է ճակատագիրը ծաղրելուն, և ասում է, որ երկարակեցությունը ոչ թե պարգև է, այլ՝ պատիժ: Այսօր անհնար է չհիշել այն փայլուն դերերը, որոնք միայն նա կարող էր մարմնավորել. Մյուլլերը՝ «Գարնան 17 ակնթարթ»-ից, Վելյուրովը՝ «Պոկրովյան դարպասներ»-ից, բժիշկը՝ «Սիրո բանաձև»-ից և այլն: Բոլոր կերպարները Բրոնևոյի մոտ հոգեբանական ճշգրտությամբ արտացոլում են կերպարի էությունը, հույզերը և այդ ամենը հաճախ թյուրիմացությունների առիթ է տվել:

leonid-bronevoy-8

Նա հայտնի է դարձել 40-ից հետո: Աշխատել է գավառական թատրոններում, իսկ Մոսկվա տեղափոխվելուց հետո, երկար ժամանակ չի կարողացել աշխատանք գտնել: Բրոնևոյը անգամ ստիպված է եղել գումար վաստակել Տվերսկոյ պուրակում դոմինո խաղալով:

Օլեգ Տաբակովը նրան «Современник» չի ընդունել, պատճառաբանելով, որ ստեղծագործական էության մեջ բացակայում է «անձնական թեման»: Դա այնքան էր վիրավորել դերասանին, որ երբ կարողացել էր աշխատանքի անցնել Փոքր Բրոննայայի թատրոն և Տաբակովը արդեն ինքն էր հրավիրել «Современник»՝ մերժել էր. «Ես նրան հայհոյեցի: Մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է նշանակում «անձնական թեմայի» բացակայություն: Չէին ուզում վերցնել, թող միանգամից ասեին, չենք ուզում՝ վերջ, ավելի անկեղծ կլիներ»,- ասում է Լեոնիդ Բրոնևոյը:

leonid-bronevoy-1

Ստեղծագործական հաջողությունների կիզակետը՝ «Գարնան 17 ակնթարթ»-ի Մյուլլերի դերն էր: Հետաքրքիրն այն է, որ ռեժիսորը սկզբում Բրոնևոյին առաջարկել է խաղալ Հիտլեր: Բայց դերասանը հրաժարվել է: Կինը նույնպես դեմ է եղել:

Նրանց հարսանիքը տեղի է ունեցել նկարահանումների առաջին օրը: Կինը հայտարարել էր. «Մյուլլերի հետ կապրեմ, բայց Հիտլերի հետ՝ երբեք»: Սակայն Հիտլերի կերպարից հրաժարվելու հիմնական պատճառը դա չի եղել: Դերասանը իր որոշման մասին այսպես է արտահայտվել. «Սցենարում Հիտլերի կերպարը հոգեբանական նրբություններից զուրկ էր, իսկ Մյուլլերինը՝ հակառակը: Հիտլերը սցենարով ծաղրանկարային էր, իսկ ծաղրանկար մարմնավորելը լավ չի կարող ստացվել»:

leonid-bronevoy-6

Ֆիլմը դերասանին պարգևեց ոչ միայն համամիութենական ճանաչում, այլև՝ անախորժություններ: Կոմունիստական վերնախավը նրան մեղադրում էր թշնամու չափազանց համակրելի կերպար ստանալու մեջ: Եվ, եթե աշխարհում շատանում էին ֆաշիստական խմբավորումները, ապա Բրոնևոյն էր մեղավոր, իր հմայիչ կերպարով:

Նույնիսկ ինքը՝ դերասանը, սկսել էր կասկածել, ճիշտ էր վարվել, որ այդկերպ էր մարմնավորել թշնամու կերպարը:

«Հիմա մտածում եմ, միգուցե Ռուսաստանում չի կարելի նման ռակուրսով բացասական կերպարներ մարմնավորել, բացի այդ, ես հետո իմացա, որ Մյուլլերին արտաքնապես ամենևին նման չեմ եղել: Եթե այն ժամանակ ինձ Մյուլլերի նկարը ցույց տված լինեին, ապա դերից կհրաժարվեի»:

leonid-bronevoy-10

…Իր կենսագրությունը հիշվող դերերով հարստացրած և բովանդակալից դարձրած Լեոնիդ Բրոնևոյը, հիմա, 88 տարեկանում, գտնում է, որ սխալ մասնագիտություն էր ընտրել… «Ափսոսում եմ, որ պատանեկան երազանքս չիրագործեցի. երազում էի դառնալ զինվորական կամ դիվանագետ: Դերասանությունը կնոջ գործ է, դերասաններից շատերն էլ բնույթով կանացի են, չնայած ունենում են բնավորության համագործակցության հրաշալի պահեր»:

kulturologia.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը