Հավանաբար բոլորն են լսել կտավատի սերմերի օգտակար հատկանիշների մասին: Կտավատի սերմերը պայքարում են ազատ ռադիկալների և վատ խոլեստերինի բարձր մակարդակի դեմ: Սակայն քչերը գիտեն, որ կտավատի այս հասարակ սերմերը կարող են դրական ազդել դեմքի մաշկի վրա՝ ավելի լավ, քան բոտոքսն ու այլ քիմիական միջոցները:
Fithacker կայքն առաջարկում է կտավատի սերմերով դիմակ, որն անճանաչելիորեն կփոխի դեմքի մաշկը: Այս մատչելի դիմակն ամբողջովին կփոխի մաշկի որակն ու գույնը:
Առավոտյան պատրաստեք դիմակը, որպեսզի երեկոյան քսեք:
Դիմակի բաղադրիչները շատ պարզ են, պարզապես 1 թ/գ կտավատի սերմերի վրա 1/3 բաժակ եռացրած ջուր լցրեք և 1-2 րոպե լավ խառնեք, ապա ծածկեք անձեռոցիկով և թողեք թրմվի մինչև երեկո:
Երեկոյան դեմքը լվացեք, բամբակի միջոցով կտավատի թուրմը քսեք դեմքին, պարանոցին, թողեք չորանա, ևս մեկ շերտ քսեք, թողեք չորանա, կրկնեք գործողությունն առնվազն 6 անգամ: Ապա պարզապես լվացվեք եռացրած-գոլացրած ջրով:
Այս պարզ դիմակը չափազանց արդյունավետ է: Ընդամենը 10 պրոցեդուրայից հետո կմոռանաք բոտոքսի մասին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը