«Պատերազմը պետք է տևեր ամենաշատը 2 շաբաթ. նիկոլը սեպտեմբերի 27-ից շատ առաջ գիտեր, որ պատերազմ լինելու է ու մենք այն չենք հաղթելու…». Արամ Գևորգյան
Advertisement 1000 x 90

«Պատերազմը պետք է տևեր ամենաշատը 2 շաբաթ. նիկոլը սեպտեմբերի 27-ից շատ առաջ գիտեր, որ պատերազմ լինելու է ու մենք այն չենք հաղթելու…». Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.

«Պատերազմը պետք է տևեր ամենաշատը 2 շաբաթ։ ադրբեջանը վստահ էր, որ նիկոլն ամեն ինչ անելու է իր շուտափույթ հաղթանակն ապահովելու համար։ Ու նիկոլն իրոք ամեն ինչ անում էր ադրբեջանի հաղթանակի համար։ Էնքան ինքնամոռաց էր անում, որ անձամբ կնգան էր ուղարկել ռազմաճակատ՝ ամեն ինչ վերահսկողության տակ պահելու համար։ Որ բոլոր հրամանները, ինչպես հարկն է, կատարվեին։

Ռազմավարական կետերից արհեստական նահանջներ էին կազմակերպվում, որոնք այդպես էլ հակագրոհներ չէին դառնում։ Երրորդական նշանակության կետերում արհեստական գրոհներ էին կազմակերպվում, որոնք ի սկզբանե դատապարտված էին անհաջողության։ Մեկ բառով ասած՝ պատերազմի իմիտացիա էին ստեղծում։ Ամեն ինչ համաձայն պլանի կազմակերպելու դեպքում 2 շաբաթ անց բոլոր 7 շրջանները պետք է անցնեին ադրբեջանի վերահսկողության տակ։

Ոմանք այդ ամենը հասկանալով փախան, բայց ոմանք, այդ ամենը հասկանալուց հետո էլ մնացին ու դրանով խափանեցին նիկոլի ու ալիևի ժամանակացույցը։ Նաև դա է պատճառը, որ ադրբեջանը ևս ահռելի քանակի զոհեր ունի, որովհետև նրանց ասել ու հավաստիացրել էին, որ իրենք պետք է ոտքով գան օրինակ Քարվաճառ ու առանց կրակոցի գրավեն այն, բայց գալիս ու հանդիպում էին դիրքերում ամուր կանգնած հայերին և հարյուրներով կոտորվում։ Հիշե՛ք՝ հետևակի և ոչ մի մարտում թուրքն այդպես էլ որևէ հաջողություն չի հասել։

Հենց սա էր պատճառը, որ այդպես դավաճանական ձևով արայիկը հանձնեց Շուշին։ Տղերքը կրկին դուրս չէին գալիս քաղաքից, բայց ադրբեջանի դրոշի օրը դա պետք հանձնվեր ադրբեջանին։ Դրա համար էլ արայիկը հայտարարեց, որ Շուշին էլ մերը չի, չնայած, որ ոչ մի ադրբեջանական տեխնիկա այդպես էլ Շուշի մտնել չկարողացավ։ Շուշիում գտնվող հայկական զորքը ստիպված եղավ լքել քաղաքը, որովհետև հասկացավ, որ մնալու դեպքում իրենք օգնություն չեն ստանալու։ արայիկն ու նիկոլը դավաճանեցին Շուշին պահող տղերքին էլ, Շուշիի համար զոհված տղերքին էլ։ Ու ոչ ոք չի կարող կանգնել դեմս ու ասել, որ դա այդպես չէ։

Դրա համար էր, որ Սյունիքի դիրքերը նիկոլը ստիպված եղավ «բանավոր» հանձնել, որովհետև թուրքն այդպես էլ չէր կարողացել դրանք գրավել և համաձայն պայմանագրի այն պետք է մեզ մնար։ Բայց նիկոլը խոստացել էր, որ բոլոր 7 շրջաններն է տալու ու տվեց՝ դառնալով կենսական անհրաժեշտության հողը բանավոր զիջող միակ եթիմը։

Պատերազմը տևեց 44 օր, որովհետև տղերքը համառորեն չէին նահանջում ու կարծում էին, որ սա իսկապես պատերազմ է։ Բայց դեռևս սեպտեմբերի 27-ից շատ առաջ նիկոլը գիտեր, որ պատերազմ լինելու է ու մենք այն չենք հաղթելու։

90-ականներին, քառակի ավելի վատ պայմաններում, առանց կանոնավոր բանակի, առանց էսքան փողի ու զենքի մենք 4 տարի կռվեցինք, կռվեցինք ու հաղթեցինք։ Էս պատերազմն էլ կկռվեինք ու կհաղթեինք, եթե ի սկզբանե որոշված չլիներ, որ չենք հաղթելու։ Հայը կռվում էր ոչ միայն թուրքի ու ադրբեջանցու, այլև սեփական կառավարության դեմ, իրեն հրաման տվող հայ գեներալի դեմ՝ անգամ չհասկանալով դա։

Սա պատերազմ չէր։ Սա դավադրություն էր, սա պայմանավորվածություն էր, սա առևտուր էր, դավաճանություն էր, բայց սա պատերազմ չէր։ Պատերազմներն այսպիսին չեն լինում։

Պատերազմը 2 շաբաթվա փոխարեն տևեց ամիսուկես, որովհետև տղերքը համառորեն չէին զոհվում, չէին նահանջում, չէին փախչում ու դրանով ի ու ցույց էին դնում նիկոլի իրական մտադրությունը։ Դրա համար էր նիկոլն օր օրի ավելի ջղաձիգ դառնում, որովհետև հասկանում էր, որ իր պլանը ձախողվում է։ Դրա համար էր արայիկն առաջին օրերին ռեխը բացած նկարվում, իսկ հետո լացակումած վիդեոներ էր անում, որ թուրքը Շուշիից 5 կմ հեռավորության վրա է։ Հասկանում էին, որ խուճապ տարածել է պետք, որ թևաթափ լինենք ու պարտվենք։

Ամեն անգամ, երբ ձեզ կասեն, որ Շուշին գրավել են, ուղղակի իմացեք, որ թուրքը Շուշի ա մտել ՈՏՔՈՎ ու իրանց շա՜տ վաղուց հայերը նկատած են եղել բայց կրակելու հրաման չեն ստացել։ Եթե դուք կհամաձայնվեք էն տեսակետի հետ, որ Շուշին հնարավոր է ոտքով գալ ու գրավել, ուրեմն դուք անհույս եք։

Վերը թվարկածս հասկանալու համար շատ ուղեղ պետք չի։ Ընդամենը պետք է մի փոքր տեղյակ լինել իրադարձություններից ու դրանք հերթականությամբ դնել իրար կողք և ամեն ինչ ցերեկվա լույսի պես պարզ է դառնում։

էս ամենի մեջ տղերքն էին ափսոս։ Որովհետև 90% զոհվեցին ամենադուխովները, ամենահամարձակները։ Նրանք, ովքեր չփախան, նրանք, ովքեր մնացին ու կռվեցին, կռվեցին ու զոհվեցին, կարծելով, թե սուրբ նպատակի համար են զոհվում։ Իսկ էն տղերքը, ովքեր չփախան, կռվեցին ու ողջ մնացին, զոհվեցին հոգեպես, որովհետև հետ վերադառանալով տեսան ու հասկացան էս ամենը։ Տեսան ու գիտակցեցին, որ իրենց ընկերները, իրենց եղբայրները դարձել են ինչ որ զզվելի պայմանավորվածության ու դավաճանության զոհ։ Ու ողջ մնացած տղերքը երանի տվեցին իրենց զոհված ընկերներին, որ էս ամենը չտեսան, որ զոհվեցին, կարծելով, թե հաղթում ենք։

Պատերազմը տևեց 44 օր, որովհետևը հային անգամ թուրքահպատակ վարչապետն ու նրա ողջ թիմը չէին կարողանում պարտության տանել…»

Պատերազմը պետք է տևեր ամենաշատը 2 շաբաթ։ ադրբեջանը վստահ էր, որ նիկոլն ամեն ինչ անելու է իր շուտափույթ հաղթանակն…

Posted by Aram Gevorgyan on Thursday, April 8, 2021



Նման նյութեր