Ազատվեք պիգմենտային բծերից
Advertisement 1000 x 90

Ազատվեք պիգմենտային բծերից

Մաշկի շագանակագույն հետքերը, որոնք նաև հայտնի են՝ որպես պիգմենտային բծեր, համարվում են մաշկային խնդիրներից ամենատարածվածը: Այս հետքերն ի հայտ են գալիս տարիքային փոփոխությունների հետ միասին, սակայն երբեմն կարող են ի հայտ գալ՝ արևի տակ երկար ժամանակ մնալու հետևանքով: Շագանակագույն հետքերն ի հայտ են գալիս ձեռքերին, ուսերին և դեմքի մաշկին: Դրանք ժամանակի ընթացքում կարող են նաև մեծանալ:

Մարդկանց մեծ մասը մտածում է, որ այս հետքերն անհնար է վերացնել, սակայն, բարեբախտաբար, կա բնական միջոց, որն օգնում է ազատվել դրանցից:

Սակայն, մինչև այս բնական միջոցին անցնելը, պետք է հասկանալ, թե ինչի հետևանքով են առաջացել այս հետքերը: Արևը համարվում է հիմնական գործոններից մեկը՝ անկախ նրանից՝ գնում եք արևայրուք ընդունելու քսուքո՞վ, թե՞ առանց, արևն իր ազդեցությունն է ունենում մաշկի վրա, որքան երկար եք մնում արևի ճառագայթների տակ, այնքան շատ մելանին է արտազատում օրգանիզմը, ինչն էլ մգեցնում է մաշկը:

Ինչպե՞ս ազատվել պիգմենտային բծերից

Ձեզ ենք առաջարկում երկու բաղադրիչներից կազմված միջոց, որը կօգնի հեշտորեն ազատվել պիգմենտային բծերից:

Սոխի հյութը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք կանխարգելում են ազատ ռադիկալների հասցրած վնասները, իսկ խնձորի քացախը պարունակում է ալֆահիդրօքսիլային թթուներ, որոնք բնական սկրաբի ազդեցություն ունեն:

Ի՞նչ է անհրաժեշտ

2 ճ/գ սոխի հյութ

2 ճ/գ քացախ

Սոխը մանրացրեք բլենդերով և քամեք հյութը, ապա ավելացրեք խնձորի քացախը: Բամբակը թրջեք խառնուրդի մեջ, քսեք պիգմենտային հետքերին ամեն օր՝ 2-4 շաբաթ շարունակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը