Դիմակ «մինուս 10 տարի» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Դիմակ «մինուս 10 տարի»

Անհնար է պատկերացնել մաշկի խնամքը՝ առանց քսուքների և դիմակների: Իհարկե, միշտ էլ կարելի է  դեղատնից կամ խանութից գնել հատուկ դիմակ, սակայն երբեք չգիտեք, թե ինչ ազդեցություն կունենան դրանք:

Ձեզ ենք ներկայացնում մի դիմակ, որը կօգնի ձգել մաշկն ու ազատվել մանր կնճիռներից:

Երիտասարդացնող դիմակ

Կես բանան

1 թ/գ աղացած կոճապղպեղ

2 թ/գ ձիթապտղի յուղ

1 հարած սպիտակուց

2

Բանանը տրորեք, ավելացրեք կոճապղպեղն ու ձիթապտղի յուղը: Դիմակին ավելացրեք հարած սպիտակուցը, որպեսզի քսուքանման զանգված ստանաք:

3

 

Քսուքը բարակ շերտով քսեք դեմքին և պարանոցին: Թողեք քսուքը մի փոքր  չորանա և ևս մի քանի շերտ քսեք: Վերջին շերտը պահեք մոտավորապես 10-15 րոպե:

4

 

Դիմակը թրջեք տաք ջրով և լվացեք սառով: Դիմակից հետո կարող եք ձեր սիրելի քսուքը քսել:

5

Այս դիմակի ազդեցությունն անմիջապես ակնհայտ է դառնում: Հրաշալի կերպով թարմացնում և ձգում է մաշկը: Պրոցեդուրան կատարեք 10 անգամ՝ 5-6 օրը մեկ անգամից ոչ ավելի հաճախականությամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը