Հեռուստալրագրող, արձակագիր Լիլիկ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից. «Բարի լո՜ւյս․․․ Իմ սիրելի Արմենուհի Մարտիրոսյանի էջում, դեռ ամռանը, կարդացել էի մի հնդկացի առաջնորդի ուղերձ, որն այսօր թարգմանել եմ ձեզ համար․․․ Հնդկացի առաջնորդը, որ քովիդի համավարակի առիթով է խոսել, մեր ոչ բոլոր հարցերի պատասխանն է տալիս, բայց օգտակար բան կգտնեք հաստատ․ «Պահը, որ հիմա ապրում է մարդկությունը, կարելի է դիտարկել որպես դուռ կամ անցք, դուք եք որոշում՝ ընկնել փոսը, թե անցնել դռան միջով։ Եթե դուք օրը 24 ժամ բացասական էներգիայով նորություններ լսեք, մշտապես նյարդայնանաք և վատատես լինեք՝ կընկնեք այդ անցքի մեջ։ Բայց եթե նայեք ձեզ, մտածեք կյանքի ու մահվան մասին, հոգ տանեք ձեր և մյուսների համար՝ կանցնեք այդ պորտալով։
Պահպանեք ձեր տունը՝ հոգ տարեք ձեր մարմնի համար, կապվեք ձեր հոգևոր տան հետ։ Երբ դուք հոգ եք տանում ձեր համար՝ դուք հոգ եք տանում նաև մյուսների համար։
Չի կարելի թերագնահատել այս ճգնաժամի հոգևոր ասպեկտը։
Վերցնենք արծվի դիտանկյունը, որը ամեն ինչին նայում է վերևից, որի հայացքը լայն ընդգրկում ունի․ այս ճգնաժամը հանրային է, բայց և հոգևոր, այդ երկուսը միասին են ընթանում։ Առանց հանրային չափման մենք ընկնում ենք ֆանատիզմի մեջ, առանց հոգեբանական չափման մենք ընկնում ենք պեսիմիզմի և հանդգնության մեջ։
Սովորեք հակազդել հնդկացի բնիկների և աֆրիկյան ցեղերի օրինակով․ մենք անհետանում ենք, բայց չենք դադարում երգել, պարել, կրակ վառել և ուրախանալ։ Այս դժվար ժամանակներում քեզ մեղավոր մի զգա, երբ երջանիկ ես։ Տխրելը կամ զայրանալը բոլորովին չեն օգնում։ Հակազդեցությունը հակազդեցություն է ուրախության միջոցով։
Դու իրավունք ունե՛ս լինելու ուժեղ և պոզիտիվ։ Չկա այլ միջոց, քան պահպանել գեղեցիկ, երջանիկ ու լուսավոր հարաբերությունները։ Դա ոչ մի կապ չունի օտարացման հետ /համաշխարհային տգիտություն/։ Դա հակազդեցության մարտավարությունն է։
Երբ մենք հատենք շեմը՝ նորովի կնայենք աշխարհին, քանի որ արդեն հանդիպել ենք մեր վախերի և դժվարությունների հետ։
Ահա թե ինչ կարող եք անել հենց հիմա․
– պահպանեք հանդարտություն փոթորկի մեջ,
– ամեն օր աղոթեք,
– սովորություն դարձրեք ամեն օր հանդիպել որևէ սրբի հետ,
– դրսևորեք տոկունություն արվեստի, ուրախության, վստահության և սիրո օգնությամբ»։
Հնդկացի գլխավոր Սպիտակ Արծիվ Հոպի, 09․07․2021»: