Բուժման արդյունքները կարող են կախված լինել բժշկի սեռից
Advertisement 1000 x 90

Բուժման արդյունքները կարող են կախված լինել բժշկի սեռից

Տարեց հիվանդները, որոնց բուժում են իգական սեռի բժիշկները, պարզվում է, գտնվում են ավելի շահեկան վիճակում. վիճակագրությունը ցույց է տալիս, որ նրանք ավելի ամուր են, նրանց մոտ կրկնակի հոսպիտալացման վտանգը ցածր է: Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են JAMA Internal Medicine ամսագրում:

Հետազոտությունը անցկացվել է 2011-2014 թթ. ԱՄՆ հոսպիտալացված 1.5 միլիոն տարեց մարդկանց շրջանում: Հետազոտվողների տարիքը եղել է 65-80 տարեկան: Բուժող բժիշկները՝ 60 000 են եղել, մեծամասնությամբ՝ տղամարդիկ:

Արդյունքը՝ կին-բժիշկների հիվանդները 4 % ավելի կենսունակ են եղել:

Գիտնականները առայժմ չեն կարողանում բացատրել, թե դա ինչի հետ է կապված: Կա տեսակետ, որ կանայք իրենց մասնագիտության հանդեպ այլ մոտեցում են դրսևորում: Նրանք ավելի ուշադիր են, մեղմ, հոգատար:

vokrugsveta.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը