70-ականներին ղեկավարել է Մոսկվայի մարզի ՆԳՎ-ն, եղել է քրեական հետախուզության պետը:
Ցերեկը հետապնդել է ավազակներին, իսկ երեկոյան երաժշտություն է գրել:
Բրեգվաձեի «Снегопад»-ը, «Не надо печалиться», — «Самоцветы» խմբի այցեքարտն էին: Կիկաբիձեի կատարմամբ «Я хочу, чтобы песни звучали», «Вот и встретились два одиночества» ևս շատ հայտնի էին: Իրենց երգացանկում նրա երգերն են ընդգրկել Կոբզոնը, Զիկինան, Մագոմաևը, Լեշենկոն, Մուլերմանը…
Ալեքսեյ Հեքիմյանը՝ ԽՍՀՄ ամենալավ հետախույզներից մեկը՝ ամենասիրված կոմպոզիտորներից մեկն էր:
«Песня года»-ի ոչ մի միջոցառում չէր անցնում առանց նրա հիթերի:
«Ահն է պարուրում,
Սխալ դուռ բացեցի,
Ուրիշ մեկը կանցներ, կգնար,
Քեզ չէր տեսնի, չէր գտնի…», – Խորհրդային Միության բոլոր ռադիոկայաններով երգում էր Աննա Գերմանը:
Այս երգը Աննա Գերմանի համար էր գրել ԽՍՀՄ միլիցիայի ամենաերիտասարդ գեներալ-մայորը՝ Ալեքսեյ Հեքիմյանը:
Նախօրեին լրացավ նրա 85-ամյակը, ցավոք, Ալեքսեյ Հեքիմյանը մահացավ 55-ը չբոլորած… միլիցիայում աշխատելը առողջությունը չի ավելացնում…
Նրա զավակները՝ Միխայիլը և Ռաֆայելը կիսեցին հոր մասնագիտական ընտրությունը. Միխայիլը կոմպոզիտոր է, իսկ Ռաֆայելը՝ ոստիկան:
Հիշում է Վախթանգ Կիկաբիձեն.
«Տարօրինակ ծանոթություն էր: Մի անգամ Թբիլիսիից զանգահարեցին, ՆԳՆ-ից: Ասացին, ինչ-որ մոսկվացի գեներալ է եկել, ով ազատ ժամանակ երգեր է գրում, ուզում է, որ ես կատարեմ… «Ցրել» չստացվեց, 20 րոպեից մեր տանն էին՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց մեջ էր նաև գեներալ Հեքիմյանը: Չուզելով, հետները ստուդիա գնացի: Մոտ 14 երգ լսելով, հասկացա՝ սա ա՛յն է, ինչ ինձ պետք է:
Ալեքսեյ Հեքիմյանը և բանաստեղծ Ռոբերտ Ռոժդեստվենսկին:
Մյուս օրը բոլոր երգերը ձայնագրեցի: Երգերն այնքան մեղեդային էին, որ նույնիսկ փորձ չեմ արել: Առավոտյան մի շիշ կոնյակ վերցրեցի, գնացի ստուդիա, իսկ երեկոյան, տեսնեմ կոնյակ էլ չկա, բայց երգերը՝ կան: Հեքիմյանը շատ գոհ էր: Զանգահարեց, ասաց, որ ուզում է դիսկի համար լուսանկարվել: Ասացի, սպիտակ կոստյում կհագնես, ասաց՝ ինչո՞ւ, ես էլ, թե՝ ինչպես ինչու, քո նկարի սպիտակ ֆոնին եմ ալբոմը ստորագրելու…
Դիսկը մեծ հաջողություն ունեցավ, մինչև հիմա երգում եմ նրա երգերը…»:
zagopod.com
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը