Էմմա Ուոթսոնը BAFTA-ի մրցանակաբաշխության նախօրեին Chanel-ի մասնավոր երեկույթին նոր կերպարով է ներկայացել։
Դերասանուհին կրել է բարակ ժապավեններով թափանցիկ տոպ, որը համադրել է մեծ չափսերով բլեյզերի և բարձր գոտկատեղով կիսաշրջազգեստի հետ։ Էմման իր տեսքն ամբողջացրել է Mugler x Jimmy Choo համագործակցության կոշիկներով։