Ուղեղը մարդու կենսագործունեությունն ու վարքագիծը ապահովող ամենակարեւոր օրգանն է։ Այն պատասխանատու է մեր մտքերի ցանկությունների, գործողությունների, զգացողությունների, պահելաձեւի համար։ Եթե ուղեղը չի աշխատում, ապա մարդը հայտնվում է վեգետատիվ իրավիճակում, քանի որ ուղեղը գիտակցության օրգանն է եւ հենց դրանով է պայմանավորված մարդու կյանքն ու զարգացումը։
Քնի պակաս
Ուղեղի նորմալ գործունեության համար հարկավոր է բավարար քնել։ 1-2 ժամ քնի պակասը բացասաբար է ազդում ուղեղի աշխատունակության վրա։ Քունը պետք է կանոնավոր լինի։ Նորմալ քնի տեւողությունը սովորաբար կազմում է 7-8 ժամ։ Սա շատ կարեւոր է ոչ միայն ուղեղի, այլեւ մարմնի համար։ Քնի պակասը ազդում է մեր օրգանիզմի վրա, մարդը կորցնում է իր ակտիվությունն ու աշխուժությունը, մեծանում է վնասվածք ստանալու, ավտովթարի ենթարկվելու հավանականությունը։ Եվ ամենակարեւորը՝ քնի պակասը կարող է նպաստել օրգանիզմի վաղաժամ ծերացմանը։
Սթրես
Սթրեսը բացասաբար է ազդում հիշողության վրա։ Լինելով սթրեսի մեջ՝ մարդիկ հաճախ օգտագործում են անառողջ եւ վնասակար սնունդ։ Բացի այդ, սթրեսը կարող է դեպրեսիայի հանգեցնել, իսկ դեպրեսիայի մեջ գտնվող մարդիկ չեն կարող սթափ գնահատել իրավիճակը, ճիշտ որոշումներ եւ ընտրություն կայացնել։ Նրանք ամեն ինչ տեսնում են մուգ գույների եւ խավարի մեջ։
Քրոնիկ ցավեր
Հաճախակի գլխացավերը եւ ֆիզիկական հիվանդությունները կարող են ազդել ձեր կենսունակության վրա։ Այս վիճակում մարդը ոչ թե ապրում, այլ գոյատեւում է, եւ նա շատ մեծ դժվարությամբ է կենտրոնանում եւ ուղեղը իր ամբողջ ուժով չի աշխատում։
Ջրկազրկում
Գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ ջրկազրկումը կարող է վատթարացնել հիշողությունը։ Մարդն ավելի ծույլ, պասիվ է դառնում եւ դժվարությամբ է կենտրոնանում։ Քիչ ջուր խմող մարդկանց մոտ ավելի հաճախ են գլխացավեր առաջանում։
Կոֆեին
Դեպրեսանտ, որը վնասակար ազդեցություն է ունենում ուղեղի վրա։ Սա խթանում է ձեզ եւ արհեստական ակտիվություն հողորդում։ Սակայն այն ինչ արհեստական է, վաղ թե ուշ ավելի բացասական հետեւանքներ է առաջացնելու։
Ռեժիմի բացակայություն
Ռեժիմի բացակայությունը կյանքի տարբեր հարցերում վնասակար ազդեցություն կարող է ունենալ մեր ուղեղի վրա։ Մեր մարմնի ջերմաստիճանը, զարկերակային ճնշումը, հորմոնալ ֆոնը օրվա ընթացքում ունեն իրենց համապատասխան ցիկլերը։ Մարդիկ, ովքեր ունեն հստակ ռեժիմ ավելի առողջ ու երկարակյաց են։
Հավելյալ սնունդ
Ռեժիմից բացի, պետք է նաեւ հստակ սննդակարգ ունենալ ու հետեւել դրան։Հավելյալ սնունդը ավելորդ «ծանրաբեռնվածություն է» ուղեղի համար, քանի որ այն ինչ իրեն պետք է, ուղեղն արդեն «տեղավորել է» մարսողական համակարգում։
Ալկոհոլ եւ թմրանյութեր
Ալկոհոլի եւ թմրանյութերի օգատգործման արդյունքում ոչ միայն լյարդի խնդիրներ է առաջացնում, այլեւ փոխում է գլխուղեղի կեղեւը։ Այդ դեպքում ուղեղը չի կարող կառավարել մարդու վարքագիծը եւ կատարել բարդ խնդիրներ։ Մարդն այլեւս ունակ չէ տարբերակել ճիշտը սխալից, բարին չարից, նրան շատ հեշտ է հունից հանել, եւ նա շատ շուտ է կորցնում ինքնատիրապետումը։
Անառողջ ուղեղով անհնար է ներդաշնակ եւ գեղեցիկ կյանքով պարել։