Եղունգների որակի և գեղեցկության վրա մի շարք գործոններ են ազդում, այդ թվում՝ սխալ կենսակերպը, վիտամինների և հանքանյութերի անբավարար քանակը, ագրեսիվ կոսմետիկ միջոցների օգտագործումը։ Likeni.info կայքը գրում է, որ այս խնդրի դեմ պայքարն իրականում շատ ավելի հեշտ է, քան թվում է։ Կարելի է գլուխ հանել նույնիսկ առանց կոսմետոլոգի օգնության։ Պարզապես օգտագործեք այս միջոցները։
Պրոթեզները մաքրելու միջոց
Անհրաժեշտ արդյունքին հասնելու համար հարկավոր է դեղահաբը գցել տաք ջրի մեջ, ապա ձեռքերը մի քանի րոպե պահել ջրի մեջ։ Հարկավոր է ձեռքերը լվանալ տաք ջրով և չորացնել։ Հարկավոր է պրոցեդուրան կրկնել ամեն օր մի քանի շաբաթվա ընթացքում։
Ջրածնի պերօքսիդ
Սոդայի հետ համադրելու արդյունքում ջրածնի պերօքսիդը հրաշալի միջոց է դառնում եղունգների համար։ Հարկավոր է 60 գրամ սոդան խառնել 10 մլ 30 տոկոսանոց ջրածնի պերօքսիդի հետ։ Հարկավոր է սա խառնել ¼ լիտր գազավորված ջրի հետ։ Ձեռքերը դրեք խառնուրդի մեջ, պահեք մի քանի րոպե։ Ձեռքերը յուղով լվացեք։ Ջրածնի պերօքսիդի ազդեցությունից խուսսափելու համար հարկավոր է ձեռքերին փափկեցնող կրեմ քսել։
Ատամի մածուկ
Շատ քիչ ատամի մածուկ է հարկավոր՝ եղունգների փայլը վերականգնելու, դրանք ավելի ուժեղ դարձնելու համար։ Ատամի մածուկը եղունգներին քսեք խոզանակի օգնությամբ։
Կիտրոն
120 մլ կիտրոնի հյութը խառնեք կես լիտր ջրի և 60 մլ մածուկի հետ։ Սա հրաշալի միջոց է՝ եղունգների դեղին գույնից ազատվելու համար։
Քացախ
Եղունգների վրայի կետերը հեռացնելու համար կարող եք քացախ օգտագործել։ 20 մլ քացախը խառնեք մեկ լիտր ջրի հետ։ Հարկավոր է մի քանի րոպե ձեռքերը պահել խառնուրդի մեջ, ապա լվանալ դրանք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը