ԱՄՆ-ը սանկցիաներ է սահմանել ռուսական «Առաջին ալիքի», «Ռոսիա 1»-ի եւ «ԷնՏեՎե» հեռուստաընկերության դեմ
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ը սանկցիաներ է սահմանել ռուսական «Առաջին ալիքի», «Ռոսիա 1»-ի եւ «ԷնՏեՎե» հեռուստաընկերության դեմ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սանկցիաների ցուցակներում է ներառել Ռուսաստանից եւս 33 ֆիզիկական անձի եւ 22 կազմակերպության։ «ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ՝ համապատասխան ծանուցումը տեղադրվել է ամերիկյան գերատեսչության կայքում։ Դրանց ցանկում են հայտնվել ռուսական երեք պետական հեռուստաալիքներ՝ «Առաջին ալիքը», «Ռոսիան», «ԷնՏեՎե»։

«Դրանք Ռուսաստանում ամենահարահայտն են, հենց դրանց միջոցով է Ռուսաստանում մարդկանց մեծամասնությունն իմանում լուրերը հեռուստատեսությամբ»,- «ՏԱՍՍ»-ի լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ գործադիր իշխանության ներկայացուցիչն ու հավելել է, որ սահմանափակող միջոցառումների գաղափարն այն է, որ ալիքների աշխատանքը բարդ ու ոչ շահութաբեր դառնա։

Մայիսի 4-ին հաղորդվում էր, որ Մեծ Բրիտանիայի իշխանություններն Ուկրաինայում իրադարձությունների լուսաբանման պատճառով սանկցիաներ են սահմանել համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության եւ Ռուսաստանից առանձին լրագրողների դեմ։

style.news.am